Սրահի ադմինիստրատոր
- Քաղաք
- Երևան
- Ստորաբաժանում
- Մասնաճյուղային ցանց
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (11 ժամ առաջ)
ՊԱՇՏՈՆ
Սրահի ադմինիստրատոր
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
Մասնաճյուղային ցանց
ՎԱՅՐ
ք. Երևան
Աշխատանքային պարտականություններ
- Հաճախորդների պահանջմունքների բացահայտում,
- Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ,
- Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում,
- Հաճախորդների հերթերի կարգավորում մասնաճյուղերում,
- Հաճախորդների հնարավոր բողոք/դիմումների ընդունում և գրանցում,
- Հաճախորդի` պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,
- Հաճախորդների սպասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշներին և կարգերին համապատասխան,
- Այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում:
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Բանկային գործի իմացություն,
- Հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
- Զարգացած համակարգչային հմտություններ,
- Հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է,
- Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
- Շփման զարգացած հմտություններ,
- Բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
- Լարված աշխատանք կատարելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն:
Արտոնությունների փաթեթ
- բժշկական ապահովագրություն,
- կորպորատիվ միջոցառումներ,
- արտոնյալ ֆինանսական ծառայություններ,
- լրացուցիչ վճարովի հանգստյան օրեր,
- բոնուսներ՝ հիմնված կատարողականի վրա:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք / Սրահի ադմինիստրատոր ք․Երևան /, ինչպես նաև ինքնակենսագրությունը վերնագրել Ձեր անունով և ազգանունով:
Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին: