Սպասարկման որակի կառավարման բաժնի մասնագետ

Город
Ереван
Подразделение
Quality management unit
Занятость
Полная занятость
Опыт
от 1 года
Опубликовано
29.12.2025
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
13.10.2026 (11 ч назад)

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Սպասարկման որակի կառավարման բաժնի մասնագետ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Սպասարկման որակի ապահովման նպատակով բանկի՝ հաճախորդ սպասարկող աշխատակիցնեորի սպասարկման մշտադիտարկում, սպասարկման ստանդարտների մշակում և զարգացում,
  • Բանկի մասնաճյուղերի, զանգերի կենտրոնի, թվային հարթակի սպասարկմամբ զբաղվող աշխատակիցների հետ կոմունիկացիայի պահպանում՝ աշխատանքային գործընթացում առաջացած խնդիրների և խոչընդոտների, հաճախորդների կարիքների բացահայտման նպատակով,
  • Մասնաճյուղային ցանցի կողմից մատուցվող ծառայությունների առցանց վերլուծություն, սպասարկման որակի դիտարկում (տեսանկարահանման և ձայնալսման համակարգերի միջոցով) և գնահատում բանկի կողմից սահմանված ստանդարտների համապատասխան,
  • Զանգերի կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների ուսումնասիրություն, սպասարկման դիտարկում (հեռախոսազանգ և գրավոր հաղորդակցում) և բանկի կողմից սահմանված ստանդարտների համապատասխան գնահատում,
  • Պրեմիում բանկային ծառայությունների վարչության և կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետների կողմից մատուցվող ծառայությունների առցանց վերլուծություն, սպասարկման դիտարկում և գնահատում (տեսանկարահանման և ձայնալսման համակարգերի միջոցով) բանկի կողմից սահմանաված ստանդարտների համապատասխան,
  • Թվային հարթակների միջոցով (IDram և IDBank հավելված, Idbanking հարթակ, բանկի կայք և այլն) մատուցվող ծառայությունների ուսումնասիրություն, սպասարկման դիտարկում,
  • Աշխատակիցների և հաճախորդների կողմից ստացված առաջարկությունների/ բողոքների ուսումնասիրություն, դրանց հիման վրա գործընթացների բարելավում,
  • Հաճախորդների հետ հեռախոսազանգի միջոցով հետադարձ կապի ապահովում, վերջիններիս մոտ սպասարկման որակի հետ կապված խնդիրների վերհանում, լուծման հնարավոր տարբերակների առաջարկում,
  • Կատարված ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում վերհանված խնդիրների լուծման նպատակով առաջարկների կազմում, շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցում և ներկայացում,
  • Սպասարկման հիմնական ցուցանիշների մշտական դիտարկում, հաշվետվությունների կազմում, տվյալների վերլուծություն,
  • Սպասարկման որակի բարելավման առաջարկների և իրականացված գործողությունների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում,
  • Անմիջական կամ վերադաս ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսի ուսանողներ
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Բանկային պրոդուկտների և ծառայությունների ընդհանուր իմացություն
  • Բանկային օրենսդրության ընդհանուր իմացություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուներով անհրաժեշտ տեղեկատվություն որոնելու հմտություն

Հաղորդակցման և ներկայացման հմտություններ

Կազմակերպչական հմտություններ

  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
  • Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
  • Մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։

ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/

Похожие вакансии

Все вакансии ID Bank · 38