Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ

Город
Ереван
Филиал
«Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ
Подразделение
Branch network management division
Занятость
Полная занятость
Опубликовано
22.09.2026
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
14.10.2026 (4 ч назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախորդների սպասարկման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հաճախորդների սպասարկում, hաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ),
  • Հաճախորդների հաշիվների բացում, սպասարկում, ավանդների ներգրավում, սպասարկում, վարկերի սպասարկում, վճարահաշվարկային գործառնությունների իրականացում,
  • Ոսկու գրավադրմամբ տրամադրվող վարկերի ձևակերպում, տրամադրում,
  • Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում,
  • Կոմունալ վարձավճարների ընդունում;

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն տնտեսագիտական,
  • Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ,
  • Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
  • Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
  • Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։

ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/։

Похожие вакансии

Все вакансии ID Bank · 38