Մատակարարների հետ համագործակցության մասնագետ

Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
14.10.2026 (2 ч назад)

ID LEASING UCO LLC-ն փնտրում է պատասխանատու և նախաձեռնող մատակարարների հետ համագործակցության մասնագետի։ Այս պաշտոնը կարևոր դեր է խաղում մատակարարների հետ արդյունավետ համագործակցության հաստատման և պահպանման, ինչպես նաև համագործակցության գործընթացների համակարգման և զարգացման գործում։

Հիմնական պարտականություններ

  • Հավաքագրել և վերլուծել տեղեկատվություն պոտենցիալ մատակարարների վերաբերյալ
  • Սառը զանգերի, հանդիպումների և այլ հաղորդակցության միջոցների միջոցով ընդլայնել համագործակցող մատակարարների ցանկը
  • Պարբերական զանգերի և հանդիպումների միջոցով զարգացնել և ընդլայնել գործող մատակարարների հետ համագործակցության ծավալները
  • Մշակել և առաջարկել գործող մատակարարների համար անհատական և հատուկ համագործակցության առաջարկներ
  • Կազմակերպել և իրականացնել մատակարարների հետ կապված փաստաթղթաշրջանառությունը
  • Համակարգել և վերահսկել գույքի մատակարարման և առաքման գործընթացը
  • Ներկայացնել կազմակերպությունը գործընկեր մատակարարների կողմից կազմակերպվող միջոցառումների և հանդիպումների շրջանակում

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, բիզնեսի, կառավարման կամ հարակից ոլորտներում)
  • Մատակարարների հետ համագործակցության և բանակցությունների վարման հմտություններ
  • Հաղորդակցման բարձր հմտություններ և գործընկերների հետ արդյունավետ հարաբերություններ կառուցելու կարողություն
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
  • Կոնֆլիկտային իրավիճակներում արդյունավետ լուծումներ և փոխշահավետ պայմանավորվածություններ գտնելու ունակություն
  • Բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ
  • Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Սեղմ ժամկետներում աշխատելու, աշխատանքը ճիշտ պլանավորելու և առաջնահերթություններ սահմանելու ունակություն
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում և արդյունքի նկատմամբ կողմնորոշվածություն

Պահանջվող թեկնածուի մակարդակ՝

Mid Level

Մասնագիտական հմտություններ

MS Windows

MS Office

Անձնական հմտություններ

Ժամանակի կառավարում

Խնդիրների լուծում

Վերլուծական հմտություններ

Թիմային աշխատանք

Համագործակցելու կարողություն

Լրացուցիչ տեղեկատվություն՝

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո կազմակերպությունն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների փաթեթ, մասնավորապես՝ բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ և այլն։

Похожие вакансии

Все вакансии ID Leasing · 4