«Նոյեմբերյան» մասնաճյուղի ղեկավար
- Город
- Ноемберян
- Филиал
- «Նոյեմբերյան» մասնաճյուղ
- Опыт
- от 2 лет · Руководитель
- Опубликовано
- 07.10.2026
- Дедлайн
- 30.10.2026
- Обнаружено finjob
- 13.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 14.10.2026 (3 ч назад)
Մասնաճյուղի ղեկավարը պատասխանատու է իր ենթակայության ներքո գտնվող մասնաճյուղի գործունեության կազմակերպման, զարգացման և վերահսկման համար:
Հիմնական պարտականություններ
- Վերահսկել մասնաճյուղում կազմակերպության ծառայությունների ռազմավարական և գործառնական նպատակների իրականացման աշխատանքները
- Վերահսկել և ղեկավարել մասնաճյուղի գործառնությունների իրականացման գործընթացները
- Հետևել մասնաճյուղի կողմից ներքին ընթացակարգերի պահպանմանը
- Առաջնորդել մասնաճյուղի աշխատակիցներին, կառուցել ուժեղ թիմ և ստեղծել աշխատանքային դրական մթնոլորտ
- Ներքին ընթացակարգերին համապատասխան կատարել աշխատակիցների գնահատում, նպաստել աշխատակիցների ուսուցմանն ու զարգացմանը
- Հետևել աշխատանքային միջավայրին՝ խրախուսելով փոխադարձ հարգանք, վստահություն և փոխհամագործակցություն
- Կազմել մասնաճյուղի ֆինանսական հաշվետվությունը՝ հաշվի առնելով մասնաճյուղի եկամտաբերության շարժիչ ուժերը և ռիսկերի հնարավոր պատճառները
- Վերահսկել վտանգ ներկայացնող և խնդիրները կանխարգելող համակարգը՝ նշված տարածաշրջանում գործառնական ռիսկի գործոնը նվազեցնելու նպատակով
- Մասնակցել ռազմավարական և գործառնական ծրագրերի պլանավորման աշխատանքներին
- Հանդես գալ որպես «ՖԻՆՔԱ» Հայաստանի ներկայացուցիչ տվյալ տարածաշրջանում և նպաստել «ՖԻՆՔԱ» բրենդի ճանաչելիության բարձրացմանը
- Ներկայացնել առաջարկություններ՝ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ
- Ըստ անհրաժեշտության աջակցել «ՖԻՆՔԱ» Հայաստանի ղեկավար մարմիններին
- Իրականացնել օրենքով կամ այլ օրենսդրական և ներքին իրավական ակտերով նախատեսված կամ չարգելված այլ հանձնարարականներ
Հիմնական պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Ղեկավարման ավելի քան 2 տարվա փորձ
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- MS Office ծրագրի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint, Outlook)
- Ոչ ստանդարտ իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու հմտություն, կոնֆլիկտային և բարդ իրավիճակների լուծման ունակություն
- Շփման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ
- Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Թիմային աշխատանքներ պլանավորելու, կազմակերպելու, պատվիրակելու և հետևողականորեն վերահսկելու ունակություններ
- Բիզնես գործընթացներ կառավարելու հմտություն
- Վերլուծական և համադրական մտածողություն
- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Եռամսյակային բոնուսներ (կախված է մասնաճյուղի կատարողականից)
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն