Ծառայությունների որակի ապահովման առաջատար մասնագետ
- Город
- Ереван
- Подразделение
- Տնօրինության գրասենյակ
- Опыт
- Senior / Старший
- Опубликовано
- 13.10.2026
- Дедлайн
- 30.10.2026
- Обнаружено finjob
- 13.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 14.10.2026 (2 ч назад)
Մենք փնտրում ենք փորձառու և նախաձեռնող Ծառայությունների որակի ապահովման առաջատար մասնագետի, ով կգլխավորի Ընկերությունում սպասարկման որակի ապահովման և հաճախորդների բողոքների կառավարման համակարգի, մեթոդաբանության ու հաշվետվողականության ներդրման, կայացման և շարունակական զարգացման գործընթացը։
Հիմնական պարտականություններ
- Որակի մշտադիտարկում և գնահատում․ Իրականացնել Մասնաճյուղերի և Կոնտակտային կենտրոնի սպասարկման որակի կանոնավոր գնահատում։
- Մեթոդաբանություն և ստանդարտներ․ Մշակել և թարմացնել որակի գնահատման գործիքակազմը, անցկացնել հանդիպումներ թիմերի հետ և մասնակցել սպասարկման ստանդարտների ու ընթացակարգերի մշակմանը։
- Սպառողների իրավունքների պաշտպանության վերահսկողություն․ Ապահովել ՀՀ ԿԲ պահանջների և ներքին կանոնակարգերի պահպանումը, իսկ խախտումների դեպքում իրականացնել անհրաժեշտ կոմունիկացիա համապատասխան ստորաբաժանումներին։
- Հաճախորդների բողոքների կառավարում․ Ընդունել, գրանցել, ուսումնասիրել և լուծել հաճախորդների բողոքները՝ ապահովելով պաշտոնական պատասխանների տրամադրումը ՀՀ ԿԲ և ներքին ընթացակարգերով սահմանված ժամկետներում։
- Համագործակցություն Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ․ Ներկայացնել Ընկերության դիրքորոշումը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում, պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը և համակարգել ՀՀ ԿԲ հարցումների պատասխանները։
- Խնդիրների արմատական վերլուծություն և հետադարձ կապ․ Վերլուծել համապատասխան ցուցանիշներն ու բողոքների տրենդները, վերհանել համակարգային խնդիրները, տրամադրել կառուցողական հետադարձ կապ, ներկայացնել բարելավման առաջարկներ և վերհանել վերապատրաստման կարիքները։
- Հաշվետվողականություն․ Կազմել որակի գնահատման և բողոքների վերլուծության ամսական ու պարբերական հաշվետվություններ Ղեկավարության և ՀՀ ԿԲ-ի համար։
Հիմնական պահանջներ
- Կրթություն․ Բարձրագույն տնտեսագիտական, ֆինանսական կամ կառավարման ոլորտում։
- Փորձ․ Սպասարկման որակի (QA), բողոքների կառավարման կամ Կոնտակտային կենտրոնի վերահսկողության փորձ (ֆինանսաբանկային ոլորտում փորձը ցանկալի է)։ Զանգերի և բողոքների վերլուծության, ինչպես նաև գործընթացների ներդրման փորձը կդիտվի առավելություն։
- Գիտելիքներ․ Վարկերի, ֆինանսական ծառայությունների և պարտքերի հավաքագրման գործընթացների իմացություն։ ՀՀ ԿԲ սպառողների իրավունքների պաշտպանության կարգավորումների իմացությունը ցանկալի է։
- Տեխնիկական հմտություններ․ MS Office (հատկապես Excel), CRM և Contact Center/զանգերի ձայնագրման համակարգերի հետ աշխատանքի փորձ։
- Անձնային հմտություններ․ Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և բանակցային/հաղորդակցման հմտություններ։
- Լեզուների իմացություն։ Անգլերենով հաղորդակցվելու հմտությունը կդիտվի որպես առավելություն։
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն