Անձնակազմի կառավարման բաժնի մասնագետ

Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
13.10.2026 (12 ч назад)

«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն փնտրում է Անձնակազմի կառավարման բաժնի մասնագետ:

Աշխատանքային պարտականություններ․

  • Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր, վարել աշխատակիցների անձնական գործերը և կադրային փաստաթղթաշրջանառությունը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների։
  • Իրականացնել նոր աշխատակիցների հավաքագրման գործընթացը կիրառելով հավաքագրման տարբեր գործիքներ։
  • Պատրաստել նոր ընդունվող աշխատակիցների փաթեթները։
  • Կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը։
  • Մասնակցել Անձնակազմի կառավարման բաժնի կողմից իրականացվող տարբեր նախագծերին և կազմակերպչական գործընթացներին:

Անհրաժեշտ կրթություն, իրազեկում, որակավորում և մասնագիտական փորձ.

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ մարդկային ռեսուրսների կառավարման կամ իրավագիտության ոլորտում),
  • ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացություն,
  • Ապահովագրական գործի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն, կազմակերպչական հմտություններ և թիմային աշխատանքի կարողություն,
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն․
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն․
  • Գործնական շփման էթիկա,
  • Լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն),
  • Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)։

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են անցնել հղումով, լրացնել հայտադիմումը և կցել հայերեն ինքնակենսագրականը (CV)։

Լրացնել հայտադիմումը

Похожие вакансии

Все вакансии Rego Insurance · 3