Բժիշկ-փորձագետ

Город
Ереван
Занятость
Полная занятость
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
14.10.2026 (3 ч назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

Աշխատանքի նկարագրություն

ԻՆԳՈ-ում փնտրում ենք բժիշկ-փորձագետի, ով պատասխանատու է իրեն կցված ապահովագրված անձանց առողջական վիճակի մոնիթորինգի, նրանց հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժման կազմակերպման, դրանց ֆինանսական և որակական վերահսկման համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Ապահովագրված անձանց կողմից ներկայացված դիմումների և բժշկական փաստաթղթերի բժշկական և ապահովագրական փորձաքննություն։
  • Ապահովագրված անձանց դիմումների քանակական և որակական վերլուծություն։
  • Ապահովագրված անձանց հետ՝ բժշկական և ապահովագրական թեմաներով պարբերաբար կազմակերպվող հանդիպումների նախաձեռնում և իրականացում։
  • Բժշկական նշանակումների ճշգրտության և դրանց՝ արդի արձանագրերին համապատասխանության ստուգում։
  • Բժշկական հաստատությունների հետ համագործակցություն։
  • Ապահովագրված անձանց կողմից ստացված հեռախոսազանգերի սպասարկում։
  • Ապահովագրական պայմանագրերի գերազանց իմացություն և դրանց բովանդակության մատչելի մեկնաբանում հաճախորդներին։
  • Ապահովագրված անձանց բուժման համար հավաստիքների տրամադրում բժշկական հաստատություններին։
  • Կանխարգելիչ բժշկական ստուգումների կազմակերպում, դրանց արդյունքների վերլուծություն և համապատասխան խորհուրդների տրամադրում Ապահովագրված անձանց։
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ պարտականությունների իրականացում։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն բժշկական կրթություն։
  • Համապատասխան փորձ՝ ապահովագրության ոլորտում։
  • Բժշկի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։

Հաղորդակացման գերազանց հմտություններ

  • Թիմում աշխատելու ունակություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում:
  • Որոշումների կայացման և խնդիրների լուծման հմտություն։

Լրացուցիչ տեղեկություն

Ձեր ինքնակենսագրականը կարող եք ուղարկել hr@ingoarmenia.am հասցեին` նշելով թափուր հաստիքի անվանումը:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին հետաքրքրության համար. միայն համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Похожие вакансии

Все вакансии INGO Armenia · 8