Տեղեկատվական անվտանգության մասնագետ

Город
Ереван
Подразделение
Ռիսկերի, համապատասխանության և ներքին վերահսկողության վարչություն
Опубликовано
29.09.2026
Дедлайн
14.10.2026
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
14.10.2026 (3 ч назад)

ՖԻՆՔԱ Հայաստանը որոնում է Տեղեկատվական անվտանգության մասնագետ՝ պաշտպանելու թվային ապագան:

Դու՞ ես այն փորձագետը, ով վստահորեն կկանխարգելի կիբերսպառնալիքները և կապահովի հարյուր հազարավոր հաճախորդների տվյալների անառարկելի անվտանգությունը։

Միացիր մեր թիմին, որտեղ քո գիտելիքները կդառնան նորարարական ֆինանսական լուծումների ամենաամուր վահանը: Մենք առաջարկում ենք մասնագիտական աճի անսահման հնարավորություններ, դինամիկ միջավայր և մրցունակ փաթեթ։

Դարձիր մեր անվտանգության ճարտարապետը՝ դիմիր հիմա

Հիմնական պարտականություններ

  • Հանդես գալ որպես տեղեկատվական անվտանգության և շարունակականության հարցերով առաջնային կոնտակտային անձ կազմակերպությունում՝ առօրյա հարցումների և խնդիրների համար:
  • Աջակցել տեղեկատվական անվտանգության գործելակերպի և վերահսկողության միջոցների ինտեգրմանը կազմակերպության բիզնես ռազմավարությունների և գործառնական պահանջների հետ:
  • Աջակցել անվտանգության և բիզնեսի շարունակականության քաղաքականությունների, ստանդարտների ու ընթացակարգերի ներդրմանը և իրականացնել տեղում հանձնարարված անվտանգության առաջադրանքներն ու գործառնական գործողությունները:
  • Ներդրում ունենալ անվտանգության և շարունակականության ռիսկերի գնահատման, համապատասխանության ստուգման և աուդիտորական աշխատանքների մեջ բիզնես միավորների ներսում:
  • Աջակցել աշխատակիցների համար տեղեկատվական անվտանգության և բիզնեսի շարունակականության վերաբերյալ իրազեկման և ուսուցողական ծրագրերի իրականացմանը:
  • Աջակցել բիզնեսի և ՏՏ շարունակականության պլանավորմանը, ինչպես նաև աղետների վերականգնման (DR) փորձարկումներին և համակարգմանը՝ ենթակառուցվածքների և բիզնես միավորների մակարդակով:
  • Մասնակցել տեղեկատվական անվտանգության միջադեպերի արձագանքման, առաջնահերթությունների որոշման և հաշվետվությունների կազմման գործընթացներին:

Հիմնական պահանջներ

Պահանջվող որակավորումներ

  • Ցանկալի է բակալավրի աստիճան համակարգչային գիտությունների, կիբերանվտանգության, կառավարման տեղեկատվական համակարգերի, գործարար վարչարարության (MBA) կամ հարակից ոլորտներում։ Մագիստրոսի աստիճանը կդիտվի որպես առավելություն։
  • Տեղեկատվական անվտանգության ոլորտում 3 և ավելի տարվա ապացուցված աշխատանքային փորձ։
  • Միկրոֆինանսական կամ բանկային կազմակերպություններում աշխատելու փորձը ցանկալի է։

Գիտելիքներ և հմտություններ

  • Ազգային և միջազգային անվտանգության կարգավորող համապատասխանությունների և շրջանակների (frameworks) գործնական իմացություն, ինչպիսիք են ISO 27001, NIST, COBIT և PCI DSS։
  • Անվտանգության ստուգման գործիքների (խոցելիության սկաներների) և անվտանգության մոնիթորինգի համակարգերի (SIEM) հետ աշխատելու գործնական փորձ։
  • Տարբեր թիմերի հետ արդյունավետ համագործակցելու և անվտանգության կանոնները պարզ, ոչ տեխնիկական լեզվով բացատրելու կարողություն։
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ, նախաձեռնողական մոտեցում, ինչպես նաև ճնշման տակ հանգիստ մնալու և խնդիրները արդյունավետորեն լուծելու կարողություն։
  • Անգլերենով հաղորդակցվելու հմտությունը կդիտվի որպես առավելություն։

Հավաստագրեր

  • Ոոլորտային հավաստագրեր (օրինակ՝ CISSP, CISM, SANS GIAC, CBCI) ունենալը ցանկալի է։
  • Անվտանգության ոլորտի վաճառողների/արտադրողների հավաստագրերը (օրինակ՝ Cisco, TrendMicro, Splunk, Qualys) հավելյալ առավելություն են։

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Похожие вакансии

Все вакансии FINCA · 19