Տեղեկատվական անվտանգության մասնագետ
- Քաղաք
- Երևան
- Ստորաբաժանում
- Ռիսկերի, համապատասխանության և ներքին վերահսկողության վարչություն
- Հրապարակվել է
- 29.09.2026
- Վերջնաժամկետ
- 14.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 14.10.2026 (3 ժամ առաջ)
ՖԻՆՔԱ Հայաստանը որոնում է Տեղեկատվական անվտանգության մասնագետ՝ պաշտպանելու թվային ապագան:
Դու՞ ես այն փորձագետը, ով վստահորեն կկանխարգելի կիբերսպառնալիքները և կապահովի հարյուր հազարավոր հաճախորդների տվյալների անառարկելի անվտանգությունը։
Միացիր մեր թիմին, որտեղ քո գիտելիքները կդառնան նորարարական ֆինանսական լուծումների ամենաամուր վահանը: Մենք առաջարկում ենք մասնագիտական աճի անսահման հնարավորություններ, դինամիկ միջավայր և մրցունակ փաթեթ։
Դարձիր մեր անվտանգության ճարտարապետը՝ դիմիր հիմա
Հիմնական պարտականություններ
- Հանդես գալ որպես տեղեկատվական անվտանգության և շարունակականության հարցերով առաջնային կոնտակտային անձ կազմակերպությունում՝ առօրյա հարցումների և խնդիրների համար:
- Աջակցել տեղեկատվական անվտանգության գործելակերպի և վերահսկողության միջոցների ինտեգրմանը կազմակերպության բիզնես ռազմավարությունների և գործառնական պահանջների հետ:
- Աջակցել անվտանգության և բիզնեսի շարունակականության քաղաքականությունների, ստանդարտների ու ընթացակարգերի ներդրմանը և իրականացնել տեղում հանձնարարված անվտանգության առաջադրանքներն ու գործառնական գործողությունները:
- Ներդրում ունենալ անվտանգության և շարունակականության ռիսկերի գնահատման, համապատասխանության ստուգման և աուդիտորական աշխատանքների մեջ բիզնես միավորների ներսում:
- Աջակցել աշխատակիցների համար տեղեկատվական անվտանգության և բիզնեսի շարունակականության վերաբերյալ իրազեկման և ուսուցողական ծրագրերի իրականացմանը:
- Աջակցել բիզնեսի և ՏՏ շարունակականության պլանավորմանը, ինչպես նաև աղետների վերականգնման (DR) փորձարկումներին և համակարգմանը՝ ենթակառուցվածքների և բիզնես միավորների մակարդակով:
- Մասնակցել տեղեկատվական անվտանգության միջադեպերի արձագանքման, առաջնահերթությունների որոշման և հաշվետվությունների կազմման գործընթացներին:
Հիմնական պահանջներ
Պահանջվող որակավորումներ
- Ցանկալի է բակալավրի աստիճան համակարգչային գիտությունների, կիբերանվտանգության, կառավարման տեղեկատվական համակարգերի, գործարար վարչարարության (MBA) կամ հարակից ոլորտներում։ Մագիստրոսի աստիճանը կդիտվի որպես առավելություն։
- Տեղեկատվական անվտանգության ոլորտում 3 և ավելի տարվա ապացուցված աշխատանքային փորձ։
- Միկրոֆինանսական կամ բանկային կազմակերպություններում աշխատելու փորձը ցանկալի է։
Գիտելիքներ և հմտություններ
- Ազգային և միջազգային անվտանգության կարգավորող համապատասխանությունների և շրջանակների (frameworks) գործնական իմացություն, ինչպիսիք են ISO 27001, NIST, COBIT և PCI DSS։
- Անվտանգության ստուգման գործիքների (խոցելիության սկաներների) և անվտանգության մոնիթորինգի համակարգերի (SIEM) հետ աշխատելու գործնական փորձ։
- Տարբեր թիմերի հետ արդյունավետ համագործակցելու և անվտանգության կանոնները պարզ, ոչ տեխնիկական լեզվով բացատրելու կարողություն։
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ, նախաձեռնողական մոտեցում, ինչպես նաև ճնշման տակ հանգիստ մնալու և խնդիրները արդյունավետորեն լուծելու կարողություն։
- Անգլերենով հաղորդակցվելու հմտությունը կդիտվի որպես առավելություն։
Հավաստագրեր
- Ոոլորտային հավաստագրեր (օրինակ՝ CISSP, CISM, SANS GIAC, CBCI) ունենալը ցանկալի է։
- Անվտանգության ոլորտի վաճառողների/արտադրողների հավաստագրերը (օրինակ՝ Cisco, TrendMicro, Splunk, Qualys) հավելյալ առավելություն են։
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն