Զանգերի Կենտրոն - սպասարկող մասնագետ (գիշերային հերթափոխ)
- Город
- Ереван
- Занятость
- Полная занятость
- Опыт
- от 1 года
- Дедлайн
- 22.10.2026
- Обнаружено finjob
- 16.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 16.10.2026 (4 ч назад)
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Սպասարկող մասնագետ Զանգերի Կենտրոնում՝ գիշերային հերթափոխով։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Հաճախորդների մուտքային և ելքային զանգերի միջոցով բանկային պրոդուկտների վաճառքի իրականացում,
- Նախկինում կատարված զանգերի մասով հիշեցման զանգերի կատարում,
- Ամսական վաճառքի հաշվետվությունների կազմում,
- Մասնաճյուղի աշխատակիցների հետ Հաճախորդի մասով պարզաբանումների տրամադրում,
- Կոմունիակացիոն կենտրոնում «Հաճախորդի քարտի» վարում և ըստ անհրաժեշտության արդիականացում,
- Հաճախորդների մուտքային և ելքային զանգերի սպասարկում, բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
- Հաճախորդների հետ առցանց հաղորդակցում՝ բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով,
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
- Հաճախորդների բողոքների, հայտերի և այլ դիմումների ընդունում և կարգավորման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Բավարար հիմքերի և տրված իրավասությունների առկայության դեպքում որոշ բանկային գործարքների կատարում:
Դիմիր եթե.
- Ունես վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
- Ունես բարձրագույն կրթություն,
- Ունես MS Օffice իմացություն,
- Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) իմացություն,
- Ունես բանկային ծառայությունների, վաճառքներ իրականացնելու սկզբունքների իմացություն:
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: