Կորպորատիվ խնդրահարույց ակտիվների վերականգնման ծառայության գլխավոր մասնագետ
- Город
- Ереван
- Опыт
- Senior / Старший
- Дедлайн
- 11.11.2026
- Обнаружено finjob
- 16.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 16.10.2026 (4 ч назад)
Բանկի կորպորատիվ խնդրահարույց ակտիվների վերականգնմանն ուղղված աշխատանքների իրականցում:
Աշխատանքային պարտականություններ
- Խնդրահարույց վարկերի վերադարձն ապահովելու նպատակով՝ վարկային գործարքի մասնակիցների հետ բանակցությունների իրականացում, դրանց համապատասխան առաջարկությունների ներկայացում
- Խնդրահարույց վարկերի հաշվառում, գործող կարգավիճակների վերաբերյալ տեղեկության գրանցում համապատասխան ռեեստրներում, տարաբնույթ վերլուծությունների, ինչպես նաև դրանց հիման վրա կանխատեսումների իրականացում
- Վարկային պարտավորությունների պատշաճ կատարման անհրաժեշտության վերաբերյալ իրազեկող և Բանկի կողմից գրավի առարկա հանդիսացող գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին հաճախորդներին ուղարկման ենթակա գրավոր ծանուցման կազմում, ուղարկում, ստացականների հաշվառում ու պահպանում
- Խնդրահարույց վարկային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման նպատակով՝ հաճախորդներին սպասարկում և տեխնիկական հարցերով աջակցություն
- Վարկառուների հետ վարկի մարմանն խոչընդոտող կամ վարկի մարումը իրականացնելը հետաձգող հարցերի պարզում և դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացում ծառայության պետին
- Խնդրահարույց վարկերի վերլուծություն, առաջարկությունների ներկայացում
- Խնդրահարույց վարկառուի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Առնվազն երկու տարվա բանկային աշխատանքի փորձ վարկավորման, չաշխատող ակտիվների հավաքագրման ոլորտում
- Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- ֆինանսական վերլուծություն, տվյալների բազայի հետ աշխատանքի հմտություններ
- Բանակցային հմտություններ, տեղեկատվության վերլուծության ունակություն, վարկունակության գնահատման մոդելների տիրապետում
- Իրավաբանական անձանց ֆինանսական ցուցանիշների վերլուծության հմտություններ
- Սեղմ ժամկետներում և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
Հաղորդակցության հմտություններ
- MS Office-ի, ՀԾ Բանկ համակարգի տիրապետում