Հաճախորդի զարգացման մենեջեր (B2B2C)

Дедлайн
09.12.2026
Обнаружено finjob
11.11.2026
Последнее подтверждение на источнике
22.11.2026 (11 ч назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր թիմը և փնտրում է նախաձեռնող, ակտիվ և նպատակասլաց մասնագետների Հաճախորդի զարգացման մենեջերի (B2B2C) հաստիքը համալրելու նպատակով։

Պարտականություններ`

  • Նոր հաճախորդների ներգրավում (B2B2C),
  • Պոտենցիալ հաճախորդների բազայի կազմում և վարում,
  • Նոր հաճախորդների հետ հանդիպումների նշանակում և անցկացում,
  • Հաճախորդների հետ բանակցությունների վարում և համագործակցության հաստատում,
  • Ապահովագրական պրոդուկտների գերազանց իմացություն և դրանց մատչելի ու ճիշտ ներկայացում հաճախորդներին,
  • Ապահովագրական պրոդուկտների վերաբերյալ առաջարկների պատրաստում,
  • Հաճախորդների համար պրեզենտացիաների իրականացում:

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքների ոլորտում աշխատանքային փորձ,
  • Microsoft Office-ի փաթեթի գերազանց իմացություն,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Կորպորատիվ վաճառքների իրականացման հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Կորպորատիվ գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • Պրեզենտացիոն նյութերի պատրաստման և ներկայացման հմտություններ,
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն։

Հավելյալ տեղեկատվություն

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բոնուսային համակարգ,
  • Առողջության կամավոր ապահովագրություն,
  • Ուսուցման հնարավորություն,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Պրոֆեսիոնալ թիմ,
  • Նոր տաղանդներ բացահայտելու հնարավորություն,
  • Անհատական հատկանիշներն իրացնելու հնարավորություն:

Դիմելու կարգը

Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@efes.am էլ. հասցեին՝ նամակի Թեմա/Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը։

Դիմելու վերջնաժամկետ՝ 09.12.2026

Похожие вакансии

Все вакансии EFES · 4