Ցանցային ադմինիստրատոր

Дедлайн
10.12.2026
Обнаружено finjob
20.11.2026
Последнее подтверждение на источнике
22.11.2026 (11 ч назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված մասնագետի Ցանցային ադմինիստրատորի հաստիքը համալրելու նպատակով։

Պարտականություններ`

  • Կառավարել, վերահսկել և սպասարկել ընկերության տեղային (LAN), լայնածավալ (WAN), անլար ցանցերը, սերվերները և հարակից ենթակառուցվածքները,
  • Կարգավորել և ախտորոշել երթուղիչների (routers), կոմուտատորների (switches), firewall-ների և այլ ցանցային սարքավորումների աշխատանքը,
  • Ապահովել ցանցի անվտանգությունը՝ կիրառելով firewall-ներ, VPN լուծումներ և ներխուժումների հայտնաբերման համակարգեր (IDS),
  • Իրականացնել տվյալների կանոնավոր պահուստավորում (backup) և վթարային վերականգնման (disaster recovery) գործընթացներ,
  • Վերահսկել ցանցի աշխատանքը, հայտնաբերել խոչընդոտներն ու իրականացնել արդյունավետության բարձրացման միջոցառումներ,
  • Օգտատերերին տրամադրել տեխնիկական աջակցություն և լուծել ցանցային խնդիրները,
  • Վարել և թարմացնել ցանցային փաստաթղթավորումը, սխեմաները և սարքավորումների հաշվառման տվյալները,
  • Մշակել և կիրառել ցանցային հասանելիության քաղաքականություններ, ներառյալ թույլտվությունների և նույնականացման (authentication) մեխանիզմները,
  • Համագործակցել ՏՏ թիմի անդամների հետ ցանցային ենթակառուցվածքի զարգացման և արդիականացման նախագծերի շրջանակում,
  • Իրականացնել ցանցի պարբերական աուդիտներ և ապահովել համապատասխանությունը ոլորտային չափանիշներին ու լավագույն փորձին,
  • Ուսումնասիրել և առաջարկել նոր տեխնոլոգիաներ ու լուծումներ՝ ցանցի արդյունավետության, մասշտաբայնության և անվտանգության բարձրացման նպատակով։

Անհրաժեշտ հմտություններ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն համակարգչային գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում (կամ համարժեք աշխատանքային փորձ)
  • Աշխատանքային փորձի առկայություն ցանցային ադմինիստրատորի կամ համանման ՏՏ պաշտոնում,
  • Խորացված գիտելիքներ ցանցային արձանագրությունների վերաբերյալ (TCP/IP, DNS, DHCP, VPN),
  • Երթուղիչների, կոմուտատորների, firewall-ների և անլար ցանցերի կարգավորման ու խնդիրների ախտորոշման փորձ,
  • Ցանցային մոնիթորինգի գործիքների կիրառման փորձ (օր.՝ SolarWinds, Wireshark),
  • Ցանցային անվտանգության սկզբունքների և լավագույն փորձի լավ իմացություն,
  • Windows և Linux սերվերների ադմինիստրացիայի, ինչպես նաև VMware կամ Hyper-V վիրտուալացման տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ,
  • Վերլուծական մտածողություն, խնդիրների ախտորոշման և լուծման հմտություններ,
  • Բարձր պատասխանատվության զգացում, կազմակերպչական ունակություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • CCNA, CCNP, CompTIA Network+, MCSA կամ համարժեք մասնագիտական հավաստագրերի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ տեղեկատվություն

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Ուսուցման հնարավորություն,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Պրոֆեսիոնալ թիմ,
  • Նոր տաղանդներ բացահայտելու հնարավորություն,
  • Անհատական հատկանիշները իրացնելու հնարավորություն:

Դիմելու կարգը

Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@efes.am էլ. հասցեին՝ նամակի Թեմա/Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը։

Դիմելու վերջնաժամկետ՝ 10.12.2026

Похожие вакансии

Все вакансии EFES · 4