Տնտեսական հարցերի և պահեստի բաժնի օգնական

Город
Ереван
Занятость
Полная занятость
Дедлайн
13.12.2026
Обнаружено finjob
18.11.2026
Последнее подтверждение на источнике
19.11.2026 (3 дн назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

easy ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ տնտեսական հարցերի և պահեստի բաժնի օգնականի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Մենք փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված թեկնածուի, ով ունի թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ, պատրաստ է աջակցել պահեստի և գրասենյակի ամենօրյա աշխատանքներին։

easy-ն ձգտում է դարձնել իր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։ Թիմում կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունն ու նորարարությունը։

Աշխատանքային պարտականություններ

  • Պահեստ մուտքագրվող ապրանքների ընդունում, քանակական և որակական ստուգում, ինչպես նաև ըստ պահանջի դրանց բացթողում համապատասխան բաժիններին։
  • Պահեստում առկա ապրանքանյութական արժեքների պարբերական հաշվառում, մնացորդների վերահսկում և տվյալների մուտքագրում համակարգ։
  • Պահեստում ապրանքների դասավորվածության, մաքրության և անվտանգության կանոնների պահպանում։
  • Գրասենյակի կամ տարածքի տնտեսական սարքավորումների (սուրճի մեքենաներ, ջրի ապարատներ, լուսավորություն) սարքին վիճակի վերահսկում։
  • Գրասենյակում կենցաղային կամ տեխնիկական անսարքությունների հայտնաբերում և դրանց կարգավորում (ընթացիկ նորոգումներ)։
  • Անհրաժեշտության դեպքում գրասենյակում առաջացած փոքր տեխնիկական և կենցաղային խնդիրների կարգավորում կամ դրանց լուծման կազմակերպում։
  • Ըստ անհրաժեշտության՝ մասնակցություն գնումների գործընթացին և աջակցություն համապատասխան կազմակերպչական աշխատանքներին։
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված՝ պաշտոնի շրջանակներում այլ հանձնարարությունների կատարում։

Անհրաժեշտ հմտություններ

  • Ազնվություն, կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում։
  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներին արդյունավետ արձագանքելու ունակություն։
  • Թիմում աշխատելու և համագործակցելու կարողություն։
  • Պահեստային մնացորդների հաշվառման և ստուգման հմտություն։
  • Microsoft Excel-ի բազային իմացություն։
  • Տեխնիկական և կենցաղային փոքր խնդիրներ ինքնուրույն կարգավորելու գործնական հմտություններ։
  • Պահեստում կամ վարչատնտեսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։

Похожие вакансии

Все вакансии EasyPay · 9