Պրոդուկտի մենեջեր

Experience
3+ years
Deadline
01.11.2026
Found by finjob
15.10.2026
Last confirmed at source
15.10.2026 (1 h ago)
New jobs on TelegramFollow the Telegram channel and hear about new jobs first@finjobam

Պրոդուկտի մենեջերը պատասխանատու է լինելու պրոդուկտների և գործընթացների, այդ թվում՝ բիզնեսի և օպերացիոն արդյունավետությանը միտված նախագծերի ամբողջական բարելավման համար՝ նախագծման փուլից մինչև ներդնում:

Աշխատանքային պարտականություններ

  • Սահմանել պրոդուկտի տեսլականը, ռազմավարությունը, նպատակները և զարգացման առաջնահերթությունները՝ համաձայն Բանկի ընդհանուր ռազմավարության,
  • Կառավարել պրոդուկտի կյանքի ամբողջական ցիկլը՝ գաղափարի ձևավորումից մինչև գործարկում, զարգացում և օպտիմալացում,
  • Բիզնես պահանջները ձևակերպել և փաստաթղթավորել պրոդուկտային պահանջների տեսքով,
  • Կառավարել և առաջնահերթություններ սահմանել պրոդուկտի համար,
  • Պարբերաբար կատարել պրոդուկտի, հաճախորդների վարքագծի և շուկայի վերլուծություններ՝ աճի և բարելավման հնարավորությունները բացահայտելու համար,
  • Հետևել պրոդուկտի KPI-ներին և շահութաբերությանը, անհրաժեշտության դեպքում ներկայացնել բարելավմանն ուղղված բիզնես-քեյսեր,
  • Նախաձեռնել և կառավարել չափելի բիզնես ազդեցություն ունեցող նախագծեր, որոնք միտված են գործընթացների ավտոմատացմանը, ինչպես նաև աշխատակիցների և հաճախորդների փորձի բարելավմանը,
  • Համակարգել առնչվող ստորաբաժանումների հետ աշխատանքները և ապահովել թափանցիկություն

Անհրաժեշտ պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների կամ հարակից ոլորտներում։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում.
  • _Գործնական փորձ՝_
  • Agile մեթոդաբանության կիրառման ոլորտում,
  • Բանկային պրոդուկտների և գործընթացների իմացություն,
  • Թվային պրոդուկտների մշակման և կառավարման ամբողջական ցիկլի հստակ պատկերացում,
  • Բիզնես պահանջների, տեխնիկական սահմանափակումների և կարգավորող պահանջների միջև արդյունավետ հավասարակշռություն ապահովելու կարողություն,
  • ՀՀ բանկային օրենսդրության և ոլորտային կարգավորումների իմացություն,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
  • Վերլուծական հմտությունները և ՀԾ համակարգի հետ աշխատանքային փորձը կդիտվեն որպես լրացուցիչ առավելություն:
  • Վերլուծական և կառուցվածքային մտածողություն,
  • Ուժեղ հաղորդակցման, բանակցային և համակարգման հմտություններ,
  • Բազմաֆունկցիոնալ թիմերի և տարբեր շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն,
  • Նախաձեռնողականություն, ինքնուրույնություն և արդյունքի նկատմամբ բարձր պատասխանատվության զգացում,
  • Արագ սովորելու, փոփոխվող միջավայրին հարմարվելու և շարունակական զարգացման ունակություն։