This vacancy is closed (expired: deadline_passed)

Քարտապան հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ

Deadline
13.10.2026
Found by finjob
13.10.2026
Last confirmed at source
14.10.2026 (4 h ago)

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատատեղի անվանումը

Քարտապան հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ

Պարտականությունները

  1. Յունիբանկ ԲԲԸ սեփական պրոցեսինգով թողարկված պլաստիկ քարտերի քարտապանների ընթացիկ սպասարկում հեռախոսազանգերով
  1. On line համակարգում գործառնությունների իրականացում

3. LS ծրագրում գործառնությունների իրականացում

4.Պատասխանել հաճախորդների սպասարկման նպատակով բաժնին տրամադրված Viber, WhatsApp hեռախոսազանգերին և նամակագրությանը

  1. Քարտապանների կողմից մասնաճյուղում ներկայացված SMS ծառայության ակտիվացման,քարտի օրական սահմանաչափի բարձրացման և քարտի փակման դիմումների սահմանված կարգով իրականացում

6.Քարտերի բլոկավորման,ապաբլոկավորման և քարտային գործարքների պարզաբանման հետ կապված մասնաճյուղերից ստացված հեռախոսազանգերի սպասարկում

  1. Զեղծարար գործարքների դեպքում համապատասխան գրության տրամադրում,տեղեկացում և քարտը բացառությունների ցուցակում ներառում

8.Առգրավված քարտերի ուղարկում , ստացում և բազայի վարում

Հիմնական պահանջները

Կրթությունը

Բարձրագույն կրթություն /նախընտրելի է տնտեսագիտական/

Մասնագիտական փորձը

Ցանկալի է նվազագույնը 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում /մասնագիտական կրթության պարագայում/

Լեզուների իմացությունը

  1. Հայերեն
  1. Անգլերեն /լավ/

3. Ռուսերեն /լավ/

Հմտություններ

Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)

Գործարար որակներ

Հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, արդյունքին և նպատակին ուղղվածություն, թիմային աշխատանքի ունակություն, գործի կատարման պատասխանատվության գիտակցում:

Դիմելու կարգ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (պարտադիր նկարով)`

cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որի համար դիմում են

Ընտրության կարգը

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:

Դիմելու վերջնաժամկետը

13.10.2026թ.