ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ

Experience
5–7 years · Head / Director
Deadline
25.11.2026
Found by finjob
09.11.2026
Last confirmed at source
22.11.2026 (11 h ago)
New jobs on TelegramFollow the Telegram channel and hear about new jobs first@finjobam

ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ ԵՐԵՎԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-18:00, ընդմիջումը՝ 13։00 – 14։00)

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Մշակել և իրականացնել ընկերության տվյալների կառավարման ռազմավարությունը և սահմանել տվյալների կառավարման միասնական սկզբունքներն ու մեխանիզմները։
  • Ապահովել վարկային և ընկերության այլ տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունը, միասնականությունն ու հուսալիությունը։
  • Վերահսկել տվյալների հավաքագրման, ստուգման, ինտեգրման, պահպանման և հաշվետվությունների պատրաստման գործընթացները։
  • Սահմանել տվյալների որակի չափանիշներ, վերահսկողական մեխանիզմներ և մոնիթորինգի գործընթացներ։
  • Ապահովել հավաստի հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստումը՝ աջակցելով ռազմավարական որոշումների կայացմանը և ռիսկերի գնահատմանը։
  • Մշակել և կատարելագործել վարկային սքորինգային մոդելները՝ վարկային ռիսկերի գնահատման և որոշումների կայացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
  • Ապահովել տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության պահանջների պահպանումը։
  • Մշակել և կատարելագործել խարդախության դեմ պայքարի համակարգերը (Anti-Fraud)՝ խարդախության դեպքերի բացահայտման, կանխարգելման և դրանց հետևանքների նվազեցման նպատակով։
  • Բարելավել տվյալների կառավարման գործընթացներն ու համակարգերը՝ ներդնելով ավտոմատացման նոր լուծումներ։
  • Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ՝ տվյալների որակը և հաշվետվությունների պատրաստման ստանդարտները բարելավելու նպատակով։
  • Ղեկավարել թիմի աշխատանքը, գնահատել աշխատանքի արդյունավետությունը և խթանել պատասխանատվության ու շարունակական բարելավման մշակույթը։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն համակարգչային գիտությունների, տվյալագիտության (Data Science), տվյալների վերլուծության (Data Analytics), մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում (առնվազն բակալավրի աստիճան)։
  • Համապատասխան աշխատանքային փորձ տվյալների կառավարման, վերլուծության, բիզնես վերլուծական համակարգերի (Business Intelligence) կամ ֆինանսական ծառայությունների ոլորտում։
  • Տվյալների կառավարման սկզբունքների (Data Governance), տվյալների որակի ապահովման մեխանիզմների, վարկային տեղեկատվության մշակման համակարգերի և տվյալների կենսացիկլի կառավարման խորքային իմացություն։
  • Խարդախության կանխարգելման (Anti-Fraud) և սքորինգային համակարգերի ներդրման փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Աշխատանքային փորձ բանկային, ֆինանսական ծառայությունների կամ տվյալների ինտենսիվ մշակմամբ զբաղվող այլ կարգավորվող ոլորտներում։
  • SQL-ի և տվյալների վերլուծության գործիքների իմացություն։
  • Զարգացած վերլուծական մտածողություն և հմտություններ։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

  • Առնվազն 5–7 տարվա համապատասխան աշխատանքային փորձ տվյալների կառավարման, տվյալների կառավարման քաղաքականությունների և գործընթացների մշակման (Data Governance), տվյալների վերլուծության կամ տեղեկատվական համակարգերի ոլորտում։
  • Առնվազն 2–3 տարվա ղեկավար կամ թիմի կառավարման փորձ։
  • Տվյալների կառավարման քաղաքականությունների, ընթացակարգերի և ստանդարտների մշակման ու ներդրման հաստատված փորձ։
  • Տվյալների բազաների, տվյալների պահոցների (Data Warehouses) և կորպորատիվ տվյալների կառավարման համակարգերի հետ աշխատելու և դրանք կառավարելու փորձ։
  • Տվյալների որակի բարելավման և տվյալների ինտեգրման նախագծերի ղեկավարման փորձ։
  • Տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ նախագծերի կառավարման և դրանց միջև աշխատանքների համակարգման փորձ։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Տվյալների կառավարման բաժնի ղեկավար» պաշտոնի անվանումը:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 25 նոյեմբեր 2026թ.