ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՂԵԿԱՎԱՐ
- City
- Yerevan
- Experience
- 5+ years · Head / Director
- Deadline
- 25.11.2026
- Found by finjob
- 07.11.2026
- Last confirmed at source
- 22.11.2026 (11 h ago)
ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՂԵԿԱՎԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ ԵՐԵՎԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-18:00, ընդմիջումը՝ 13։00 – 14։00)
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ղեկավարել Ընկերության ներքին աուդիտի գործառույթը՝ ապահովելով դրա անկախությունը, օբյեկտիվությունը և արդյունավետությունը,
- Մշակել ռիսկերի վրա հիմնված տարեկան և երկարաժամկետ ներքին աուդիտի ծրագրեր և ապահովել դրանց իրականացումը,
- Իրականացնել ֆինանսական, գործառնական, համապատասխանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ներքին վերահսկողության համակարգերի աուդիտներ,
- Ուսումնասիրել Ընկերության գործունեության համապատասխանությունը կիրառելի օրենսդրությանը, ՀՀ Կենտրոնական բանկի պահանջներին և Ընկերության ներքին իրավական ակտերին,
- Բացահայտել վերահսկողության համակարգերի թերությունները, խախտումները և դրանց արմատական պատճառները, գնահատել հնարավոր ազդեցությունները և ներկայացնել գործնական առաջարկություններ,
- Պատրաստել և ներկայացնել ներքին աուդիտի հաշվետվություններ՝ ներառելով հիմնական բացահայտումները, ռիսկերը և առաջարկվող ուղղիչ գործողությունները,
- Ժամանակին տեղեկացնել ղեկավարությանը և իրավասու կառավարման մարմիններին էական ռիսկերի, խախտումների և ներքին վերահսկողության նշանակալի թերությունների վերաբերյալ,
- Հետևել աուդիտի արդյունքում ներկայացված առաջարկությունների կատարմանը և գնահատել ձեռնարկված ուղղիչ գործողությունների արդյունավետությունը,
- Համագործակցել արտաքին աուդիտորների, ռիսկերի կառավարման, համապատասխանության և այլ համապատասխան ստորաբաժանումների հետ՝ պահպանելով ներքին աուդիտի անկախությունը,
- Ապահովել աուդիտային աշխատանքների պատշաճ փաստաթղթավորումը, գաղտնիությունը և համապատասխան աշխատանքային փաստաթղթերի պահպանումը,
- Հետևել ներքին աուդիտի ոլորտի և կարգավորող պահանջների զարգացումներին և առաջարկել համապատասխան բարելավումներ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Օրենսդրական պահանջների վերլուծության և կիրառման ունակություն,
- MS Office փաթեթի ծրագրերի լավ իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն, վերլուծական մտածողություն,
- Առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
- Անգլերենով ազատ հաղորդակցման (գրավոր և բանավոր) հմտություն։
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է աուդիտի, ֆինանսների ոլորտում,
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ աուդիտի ոլորտում,
- ՏՏ աուդիտի իրականացման ոլորտում աշխատանքային փորձը կհամարվի որպես առավելություն։
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Ներքին աուդիտի ղեկավար» պաշտոնի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 25 նոյեմբեր 2026թ.