ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՈՒԴԻՏՈՐ
- City
- Yerevan
- Deadline
- 25.11.2026
- Found by finjob
- 07.11.2026
- Last confirmed at source
- 22.11.2026 (11 h ago)
ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՈՒԴԻՏՈՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ ԵՐԵՎԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-18:00, ընդմիջումը՝ 13։00 – 14։00)
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Իրականացնել ռիսկերի վրա հիմնված ՏՏ աուդիտներ՝ համաձայն հաստատված աուդիտի ծրագրի և ներքին աուդիտի մեթոդաբանության։
- Գնահատել ՏՏ կառավարման, ռիսկերի կառավարման և ներքին վերահսկողության համակարգերի արդյունավետությունը, այդ թվում՝ ՏՏ ընդհանուր վերահսկողական մեխանիզմները (ITGC) և ծրագրային համակարգերի վերահսկողական մեխանիզմները։
- Գնահատել վարկային տեղեկատվության մշակման համակարգերն ու գործընթացները՝ ստուգելով վարկային տվյալների ճշտությունը, ամբողջականությունը, անխաթարությունն ու գաղտնիության ապահովումը։
- Ուսումնասիրել տվյալների հավաքագրման, ստուգման, մշակման, համադրման, պահպանման և վարկային զեկույցների ձևավորման գործընթացները։
- Գնահատել համակարգերի հասանելիության կառավարումը, արտոնյալ իրավունքներով օգտահաշիվների վերահսկումը, փոփոխությունների կառավարումը, տվյալների բազաների անվտանգությունը, գործողությունների գրանցամատյանները (audit trails) և պարտականությունների տարանջատման մեխանիզմները։
- Գնահատել ՏՏ ենթակառուցվածքների, ցանցերի, տվյալների բազաների, ծրագրային համակարգերի, API-ների և համակարգերի ինտեգրման անվտանգությունն ու վերահսկողական մեխանիզմները։
- Ուսումնասիրել ծրագրային ապահովման մշակման, թեստավորման, գործարկման և ամբողջական գործընթացների թեստավորման (End-to-End Testing, E2E) վերահսկողական մեխանիզմները։
- Գնահատել ընկերության գործունեության համապատասխանությունը վարկային տեղեկատվության ոլորտը կարգավորող օրենսդրությանը, անձնական տվյալների պաշտպանության պահանջներին, ներքին քաղաքականություններին և կիրառելի ստանդարտներին։
- Ուսումնասիրել բիզնեսի անընդհատության ապահովման, արտակարգ իրավիճակներից հետո համակարգերի վերականգնման (Disaster Recovery), տվյալների պահուստային պատճենահանման և միջադեպերի կառավարման վերահսկողական մեխանիզմները։
- Բացահայտել վերահսկողական համակարգերի թերություններն ու տեխնոլոգիական ռիսկերը, կազմել աուդիտորական հաշվետվություններ, ներկայացնել թերությունների վերացման առաջարկություններ և վերահսկել դրանց իրականացումը։
- Համագործակցել ՏՏ, տեղեկատվական անվտանգության, տվյալների կառավարման, ռիսկերի կառավարման և համապատասխանության ապահովման ստորաբաժանումների հետ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների, տեղեկատվական համակարգերի, կիբերանվտանգության կամ հարակից ոլորտում (առնվազն բակալավրի աստիճան)։
- Համապատասխան աշխատանքային փորձ ՏՏ աուդիտի, տեղեկատվական անվտանգության, ՏՏ ռիսկերի կառավարման կամ ֆինանսական ծառայությունների ոլորտում։
- ՏՏ ընդհանուր վերահսկողական մեխանիզմների (ITGC), ծրագրային համակարգերի վերահսկողական մեխանիզմների, ռիսկերի վրա հիմնված աուդիտի և տվյալների ամբողջականության ապահովման մեխանիզմների իմացություն։
- Վարկային տեղեկատվության մշակման համակարգերի, տվյալների բազաների, տվյալների մշակման գործընթացների, համակարգերի փոխգործակցության և տեղեկատվական անվտանգության սկզբունքների իմացություն։
- COBIT, ISO/IEC 27001, NIST ստանդարտների և մոտեցումների, ծրագրային ապահովման մշակման կենսացիկլի (SDLC) և փոփոխությունների կառավարման գործընթացների իմացություն։
- Տվյալների պաշտպանության, բիզնեսի անընդհատության ապահովման, արտակարգ իրավիճակներից հետո համակարգերի վերականգնման և միջադեպերի կառավարման գործընթացների իմացություն։
- Վերլուծական մտածողության, փաստաթղթավորման, հաղորդակցման և աուդիտորական հաշվետվությունների կազմման զարգացած հմտություններ։
- CISA, CIA, CISSP, CRISC կամ ISO/IEC 27001 Lead Auditor մասնագիտական հավաստագրերից որևէ մեկի առկայություն։
- Վարկային բյուրոներում, բանկերում, ֆինանսական ծառայությունների կամ տվյալների մշակման բարձր պահանջներ ունեցող այլ կարգավորվող ոլորտներում աշխատանքային փորձ։
- Վարկային տեղեկատվության ոլորտը կարգավորող օրենսդրության, ֆինանսական տվյալների գաղտնիության և կարգավորող պահանջների իմացություն։
- SQL-ի, աուդիտի նպատակով տվյալների վերլուծության (Audit Analytics), API-ների անվտանգության, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, PHP, .NET/C#, React և Flutter տեխնոլոգիաների իմացություն։
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտոր» պաշտոնի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 25 նոյեմբեր 2026թ.