Վճարային տեխնոլոգիաների նախագծման և մշակման բաժնի պետ

Experience
Head / Director
Found by finjob
11.11.2026
Last confirmed at source
22.11.2026 (18 h ago)
New jobs on TelegramFollow the Telegram channel and hear about new jobs first@finjobam

Փնտրում ենք Վճարային տեխնոլոգիաների նախագծման և մշակման բաժնի պետ, ով կղեկավարի համակարգային վերլուծաբանների և թեստավորողների աշխատանքը, ինչպես նաև կնպաստի վճարային տեխնոլոգիաների զարգացման և նոր լուծումների ներդրման գործընթացին։ Բաժնի պետը պատասխանատու կլինի վճարային համակարգերի և ինտեգրացիոն լուծումների նախագծման, տեխնիկական պահանջների մշակման ու նախագծերի տեխնիկական իրականացման համակարգման համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել և համակարգել համակարգային վերլուծաբանների և թեստավորողների աշխատանքը, սահմանել առաջադրանքներն ու վերահսկել դրանց կատարումը։
  • Մասնակցել նոր վճարային համակարգերի և ծառայությունների նախագծմանն ու զարգացմանը։
  • Նախագծել և գնահատել վճարային համակարգերի ու ինտեգրացիոն լուծումների ճարտարապետությունը։
  • Վերահսկել տեխնիկական և գործառութային պահանջների, API պայմանագրերի (API Contracts) և ինտեգրացիոն լուծումների մշակումը։
  • Համագործակցել ծրագրավորման (Development), տեղեկատվական անվտանգության, ՏՏ ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման (IT Operations) թիմերի, ինչպես նաև արտաքին գործընկերների հետ։
  • Վերահսկել նախագծերի տեխնիկական առաջընթացը, բացահայտել տեխնիկական ռիսկերը և հետևել դրանց կառավարմանը։
  • Ապահովել մշակվող լուծումների որակը, հուսալիությունը և սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանությունը։

Պահանջվող որակավորումներ

  • Վճարային համակարգերի և վճարային տեխնոլոգիաների լավ իմացություն։
  • Համակարգային վերլուծության և տեխնիկական լուծումների նախագծման փորձ։
  • API-ների, տվյալների փոխանակման ձևաչափերի և սինխրոն ու ասինխրոն ինտեգրացիոն մեխանիզմների, հաղորդագրությունների հերթերի լավ իմացություն՝ (REST, SOAP, JSON, XML, Message Queues և այլն)
  • Վճարային համակարգերի և ինտեգրացիոն լուծումների ճարտարապետություն նախագծելու ու գնահատելու կարողություն։
  • Ծրագրային ապահովման մշակման կենսափուլի (Software Development Life Cycle, SDLC) և թեստավորման գործընթացների իմացություն։
  • Թիմի կառավարման և տարբեր ստորաբաժանումների ու արտաքին գործընկերների հետ արդյունավետ համագործակցության փորձ։
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
  • Վերլուծական մտածողություն և բարդ տեխնիկական խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելու կարողություն։
  • Առաջնահերթությունները սահմանելու, առաջադրանքները բաշխելու և արդյունքները վերահսկելու կարողություն։
  • Հստակ և արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ ոչ տեխնիկական շահագրգիռ կողմերի հետ աշխատելու համար։
  • Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
ArCa (Armenian Card)Head / Director

Project Manager

Payment organizationsENHY