Վճարային տեխնոլոգիաների նախագծման և մշակման բաժնի պետ
- Փորձ
- Ղեկավար
- Հայտնաբերվել է finjob-ում
- 11.11.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 22.11.2026 (18 ժամ առաջ)
Փնտրում ենք Վճարային տեխնոլոգիաների նախագծման և մշակման բաժնի պետ, ով կղեկավարի համակարգային վերլուծաբանների և թեստավորողների աշխատանքը, ինչպես նաև կնպաստի վճարային տեխնոլոգիաների զարգացման և նոր լուծումների ներդրման գործընթացին։ Բաժնի պետը պատասխանատու կլինի վճարային համակարգերի և ինտեգրացիոն լուծումների նախագծման, տեխնիկական պահանջների մշակման ու նախագծերի տեխնիկական իրականացման համակարգման համար։
Պարտականություններ
- Կազմակերպել և համակարգել համակարգային վերլուծաբանների և թեստավորողների աշխատանքը, սահմանել առաջադրանքներն ու վերահսկել դրանց կատարումը։
- Մասնակցել նոր վճարային համակարգերի և ծառայությունների նախագծմանն ու զարգացմանը։
- Նախագծել և գնահատել վճարային համակարգերի ու ինտեգրացիոն լուծումների ճարտարապետությունը։
- Վերահսկել տեխնիկական և գործառութային պահանջների, API պայմանագրերի (API Contracts) և ինտեգրացիոն լուծումների մշակումը։
- Համագործակցել ծրագրավորման (Development), տեղեկատվական անվտանգության, ՏՏ ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման (IT Operations) թիմերի, ինչպես նաև արտաքին գործընկերների հետ։
- Վերահսկել նախագծերի տեխնիկական առաջընթացը, բացահայտել տեխնիկական ռիսկերը և հետևել դրանց կառավարմանը։
- Ապահովել մշակվող լուծումների որակը, հուսալիությունը և սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանությունը։
Պահանջվող որակավորումներ
- Վճարային համակարգերի և վճարային տեխնոլոգիաների լավ իմացություն։
- Համակարգային վերլուծության և տեխնիկական լուծումների նախագծման փորձ։
- API-ների, տվյալների փոխանակման ձևաչափերի և սինխրոն ու ասինխրոն ինտեգրացիոն մեխանիզմների, հաղորդագրությունների հերթերի լավ իմացություն՝ (REST, SOAP, JSON, XML, Message Queues և այլն)
- Վճարային համակարգերի և ինտեգրացիոն լուծումների ճարտարապետություն նախագծելու ու գնահատելու կարողություն։
- Ծրագրային ապահովման մշակման կենսափուլի (Software Development Life Cycle, SDLC) և թեստավորման գործընթացների իմացություն։
- Թիմի կառավարման և տարբեր ստորաբաժանումների ու արտաքին գործընկերների հետ արդյունավետ համագործակցության փորձ։
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
- Վերլուծական մտածողություն և բարդ տեխնիկական խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելու կարողություն։
- Առաջնահերթությունները սահմանելու, առաջադրանքները բաշխելու և արդյունքները վերահսկելու կարողություն։
- Հստակ և արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ ոչ տեխնիկական շահագրգիռ կողմերի հետ աշխատելու համար։
- Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։