Հաշվեքննիչ պալատը հայտարարում է ֆինանսական և համապատասխանության հաշվեքննության բնագավառի սկսնակ հաշվեքննողների (աուդիտորների) ծրագրի մեկնարկի մասին
- Published
- 16.11.2026
- Deadline
- 06.12.2026
- Found by finjob
- 16.11.2026
- Last confirmed at source
- 21.11.2026 (1 d ago)
📣 Եթե ուսանող ես կամ նոր շրջանավարտ և մտածում ես՝ որտեղից սկսել կարիերադ, ապա սկսնակ աուդիտորի այս ծրագիրը ՔՈ հնարավորությունն է։
Ո՞վ կարող է դիմել*
Ծրագրին կարող է դիմել յուրաքանչյուր ոք, ով՝
1️⃣ ՀՀ քաղաքացի է և մշտապես բնակվում է Հայաստանում,
2️⃣ Բակալավրիատի 3-րդ կամ 4-րդ կուրսի ուսանող է կամ արդեն ունի բարձրագույն կրթության դիպլոմ հետևյալ մասնագիտություններով՝
հաշվապահություն, տվյալագիտություն, ֆինանսներ, տնտեսագիտություն, կառավարում, ֆինանսական մաթեմատիկա,
3️⃣ Գերազանց տիրապետում է հայերենին,
4️⃣ Վարժ տիրապետում է անգլերենին (առնվազն B2 մակարդակ)։
Ծրագրի մասին
🟢 Հաշվեքննիչ պալատը մեր պետության բարձրագույն աուդիտորական մարմինն է։ Այս ծրագիրը նպատակ ունի ներգրավել և պատրաստել սկսնակ մասնագետների ֆինանսական և համապատասխանության աուդիտի ոլորտում։ Սա այն գործիքն է, որի միջոցով մենք նպաստում ենք հանրային հատվածում ֆինանսական կարգապահությանը։ Մեր աշխատանքը վերաբերում է մարդկանց կյանքի բոլոր կարևոր ոլորտներին՝ առողջապահությունից մինչև կրթություն, մաքուր շրջակա միջավայրից մինչև արդարադատություն, տնտեսական զարգացումից մինչև անվտանգություն, որոնցում կարող ես ունենալ քո իրական ներդրումը։
🟢 Ծրագրի տևողությունը մեկ տարի է և բաղկացած է երեք բաղադրիչից.
⇾ Դասընթաց.
Իր բովանդակությամբ ՀՀ-ում եզակի այս կրթական դասընթացը մասնակիցներին կտա աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային ստանդարտների (ISSAI) վրա հիմնված համակողմանի գիտելիքներ ֆինանսական և համապատասխանության աուդիտի վերաբերյալ։
⇾ Աուդիտորական նախագիծ.
Ծրագրի մասնակիցը կաշխատի իրական աուդիտորական նախագծում՝ որպես թիմի անդամ՝ ներգրավվելով աշխատանքների ընթացքին՝ նախագծի մեկնարկից մինչև ավարտը։
⇾ Աուդիտորի որակավորում.
Մասնակիցը կմեկնարկի աուդիտորի որակավորման (ACCA) իր ուղին։
🟢 Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան Հաշվեքննիչ պալատում ծառայության անցնելու և հետագա կարիերային աճի հնարավորություն։
🟢 Վարձատրություն
Ծրագրի ողջ ընթացքում մասնակիցը կստանա ՀՀ-ում գործող Big10 աուդիտորական կազմակերպությունների սկսնակ մասնագետների միջին աշխատավարձին համարժեք վարձատրություն։
Ինչպե՞ս դիմել
📃 Այս փուլում անհրաժեշտ է միայն Դիմում լրացված կից ձևաչափի համաձայն։
📨 Դիմումն անհրաժեշտ է ուղարկել hr@armsai.am հասցեին։
⏳Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 6-ն է։
Դիմումից հետո
➡️ Գրավոր թեստավորում. Սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդները կտեղեկացվեն գրավոր թեստավորմանը մասնակցելու մասին։ Այն ներառում է վերլուծական թեստ և անգլերեն լեզվի իմացության ստուգում։
➡️ Հարցազրույց. Գրավոր թեստավորումը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կտեղեկացվեն հարցազրույցին մասնակցելու մասին։
➡️ Աշխատանքի առաջարկ. Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին, փաստաթղթերի վերջնական ստուգումից հետո, կառաջարկվի կնքել աշխատանքային պայմանագիր։
Ո՞ւմ ենք փնտրում
Մենք փնտրում ենք երիտասարդ տաղանդների, ովքեր.
📊 Ունեն վերլուծական հմտություններ. կարողանում են աշխատել թվերի ու տվյալների հետ, վեր հանել օրինաչափություններ.
🔎 Ունեն հետազոտական հմտություններ. խորանում են խնդիրների պատճառների մեջ, փնտրում ու գտնում դրանց լավագույն լուծումները.
💬 Ունեն լավ հաղորդակցման հմտություններ. գրավոր և բանավոր ուղերձները արդյունավետորեն հասցնում են դիմացինին.
📌 Պատասխանատու են ու կարգապահ իրենց վերապահված գործում.
🤝 Թիմային աշխատող են.
🚀 Դրսևորել են կրթության ու ինքնազարգացման ընդգծված հանձնառություն.
🇦🇲 Մոտիվացված են ծառայելու իրենց պետությանը՝ մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքով և դրական փոփոխություններ բերելու քաղաքացիների կյանքում։
- Ծրագրի մասնակիցը պետք է չունենա դիմումի ձևում նշված սահմանափակումները։
📍 Աշխատավայր՝ ք. Երևան, Բաղրամյան 19
Հարցերի դեպքում կարելի է դիմել.
📞 +374 11 888 145, +374 11 888 123