ՓՄՁ վարկավորման առաջատար վերլուծաբան
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- առնվազն 2 տարի · Senior / Ավագ
- Հրապարակվել է
- 27.08.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 14.10.2026 (1 ժամ առաջ)
«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնում է ֆինանսական վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար, համապատասխան հաշվետվությունների կազմում, ինչպես նաև տալիս է հաճախորդի գործունեության ընդհանուր գնահատական, կարծիք և ներկայացնում է գործը իրավասու մարմնի հաստատմանը,
- Ըստ անհրաժեշտության իրականացնում է հանդիպումներ հաճախորդների հետ՝ լրացուցիչ տվյալների ճշգրտման, ֆինանսական խորհրդատվության նպատակով,
- Կորպորատիվ հաճախորդների համար իրականացնում է վարկերի նպատակային օգտագործման մոնիթորինգներ,
- Ըստ անհրաժեշտության աջակցում է աշխատակիցներին մասնագիտական գիտելիքների փոխանցման և վերլուծական հմտությունների կատարելագործման գործընթացին,
- Ըստ անհրաժեշտության գործուղվում է այլ մասնաճյուղեր, աշխատանքային աջակցություն ցուցաբերելու նպատակով։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
- Բանկային օրենսդրության իմացություն
- Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank, ՀԾ, 1C ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հաղորդակցման հմտություններ
Վերլուծական հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: