Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության առաջատար մասնագետ

Քաղաք
Երևան
Ստորաբաժանում
Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչություն
Փորձ
Senior / Ավագ
Հրապարակվել է
06.10.2026
Վերջնաժամկետ
30.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (10 ժամ առաջ)

Մենք փնտրում ենք վերլուծական մտածողությամբ և մանրուքների նկատմամբ ուշադրություն ունեցող առաջատար (կամ գլխավոր) մասնագետի՝ ֆինանսական թիմին միանալու համար:

Պաշտոնը ներառում է ֆինանսական և կառավարչական հաշվետվությունների կազմում, կարգավորող մարմինների պահանջների ապահովում, բարդ տվյալների վերլուծություն, ինչպես նաև բյուջետավորման ու կանխատեսման գործընթացների համակարգում։ Աշխատանքը նաև ենթադրում է սերտ համագործակցություն ներքին ստորաբաժանումների և միջազգային գործընկերների հետ:

Եթե ունեք համապատասխան փորձ և ցանկանում եք նպաստել կազմակերպության զարգացմանը, սիրով կքննարկենք ձեր թեկնածությունը:

Հիմնական պարտականությունները

  • Ներքին և միջազգային հաշվետվություններ
  • Պատրաստել օրական, ամսական և եռամսյակային ներքին հաշվետվություններ ու հարթակներ (dashboards)՝ ղեկավար անձնակազմի որոշումների կայացման գործընթացին աջակցելու համար։
  • Կազմել և տրամադրել ֆինանսական ու գործառնական հաշվետվություններ արտասահմանյան միջազգային գործընկերների և շահագրգիռ կողմերի համար։
  • Պարբերաբար գնահատել ֆինանսական և գործառնական ցուցանիշները՝ դրանք համեմատելով ռազմավարական կանխատեսումների և պատմական տվյալների հետ։

Լրացուցիչ պարտականություններ

  • Անհատական ծրագրեր (Ad-Hoc Projects). Իրականացնել բաժնի հիմնական գործառույթներին առնչվող այլ ռազմավարական հանձնարարություններ և վերլուծական առաջադրանքներ:

Հիմնական պահանջները

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության կամ մաթեմատիկայի ոլորտում
  • Առնվազն մեկ տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ
  • Հաշվապահական հաշվառման սկզբունքների և ստանդարտների, հաշվապահական գործընթացների,ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների իմացություն
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  • Power BI և SQL ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office (Word, Excel և PowerPoint))
  • Տվյալների բազաների հետ աշխատելու ունակություն
  • Խնդիրների լուծման կարողություն, վերլուծական հմտություններ և ճշտապահություն
  • Աշխատանքի որակի ապահովում
  • Լարված իրավիճակներում և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն, մարտահրավերները և և դժվարությունները հաղթահարելու կամք, հաստատակամություն
  • Անկախ և կազմակերպված աշխատելու ուժեղ կարողություն, վճռականություն, արդյունքամետություն և նպատակասլացություն

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Միջազգային որակավորման քննությունների ֆինանսավորում (ACCA, CIMA, CFA, CIA)
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները FINCA · 19
Nexia ArmeniaԵրևանԼրիվ դրույք
նոր

Հաշվապահ

Աուդիտ և հաշվապահական ծառայություններENHY