SOC Analyst - Junior / Middle (L1 / L2)
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- առնվազն 2 տարի · Middle
- Հրապարակվել է
- 02.09.2026
- Վերջնաժամկետ
- 15.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել տեղեկատվական անվտանգության իրադարձությունների և ահազանգերի (Security Events / Alerts) շարունակական մոնիթորինգ և վերլուծություն՝ օգտագործելով SIEM, EDR/XDR, NGFW, WAF, Email Security և այլ պաշտպանական ու մոնիթորինգի համակարգերից ստացվող տվյալները։
- Իրականացնել անվտանգության իրադարձությունների առաջնային գնահատում (Triage), դասակարգում և առաջնահերթության սահմանում՝ տարբերակելով False Positive իրադարձությունները հնարավոր կամ հաստատված տեղեկատվական անվտանգության միջադեպերից։
- Սահմանված ընթացակարգերի և Playbook/Runbook-ների համաձայն էսկալացնել հաստատված, կասկածելի կամ բարձր ռիսկ պարունակող անվտանգության իրադարձությունները և միջադեպերը։
- Վերլուծել Windows, Linux, Active Directory, ցանցային, Endpoint և տեղեկատվական անվտանգության համակարգերի Log-երը և այլ տեխնիկական տվյալները՝ կասկածելի կամ վնասաբեր ակտիվություն հայտնաբերելու նպատակով։
- Իրականացնել անվտանգության ահազանգերի և միջադեպերի ուսումնասիրություն (Investigation)՝ որոշելով իրադարձությունների աղբյուրը, ժամանակագրությունը, հարձակման հնարավոր վեկտորը, ազդեցության շրջանակը (Scope), ներգրավված համակարգերը, սարքերը և օգտահաշիվները։
- Վերլուծել EDR/XDR տվյալները՝ ներառյալ Process Tree, Command Line, File Activity, Network Connections, Registry Activity և այլ Endpoint Telemetry՝ հնարավոր վնասաբեր գործողությունները հայտնաբերելու նպատակով։
- Իրականացնել կասկածելի ցուցիչների և արտեֆակտների՝ IP Address, Domain, URL, File Hash, Process, User Account, Host և այլ IOC-ների ստուգում, վերլուծություն և հարստացում (Enrichment)։
- Վերլուծել կասկածելի, ֆիշինգային և անվտանգության համակարգերի կողմից արգելափակված էլեկտրոնային նամակները՝ ներառյալ Sender, Email Header, URL, Attachment, Reputation և այլ համապատասխան տվյալները։
- Իրականացնել Email Security համակարգերի կողմից արգելափակված կամ Quarantine տեղափոխված էլեկտրոնային նամակների ստուգում և, անվտանգության ռիսկերի բացակայության դեպքում, սահմանված ընթացակարգերի համաձայն դրանց թույլատրում կամ բացթողում (Release)։
- Բացահայտված հարձակման գործողությունները, մարտավարությունները և տեխնիկաները համապատասխանեցնել MITRE ATT&CK շրջանակին՝ հարձակման ընթացքը և հնարավոր հաջորդ գործողությունները գնահատելու նպատակով։
- Մասնակցել տեղեկատվական անվտանգության միջադեպերի արձագանքման (Incident Response) աշխատանքներին՝ ներառյալ Identification, Analysis, Containment, Eradication և Recovery փուլերը՝ սահմանված ընթացակարգերի և լիազորությունների շրջանակում։
- Փաստաթղթավորել անվտանգության իրադարձությունների և միջադեպերի ուսումնասիրության ընթացքը, հայտնաբերված փաստերը, իրականացված գործողությունները և արդյունքները համապատասխան Ticket / Incident Management համակարգերում։
- Պատրաստել միջադեպերի վերաբերյալ տեխնիկական հաշվետվություններ և մասնակցել SOC-ի հիմնական ցուցանիշների և չափորոշիչների՝ ներառյալ MTTD, MTTR, Alert/Incident Statistics և այլ Metrics-ի հավաքագրմանն ու վերլուծությանը։
- Security Monitoring և Detection համակարգերի զարգացում
- Մասնակցել տեղեկատվական անվտանգության մոնիթորինգի և հայտնաբերման համակարգերի՝ SIEM, EDR/XDR, IDS/IPS, Network Security Monitoring և այլ Security Monitoring լուծումների ներդրմանը, կարգավորմանը, ինտեգրմանը, Administration-ին և շարունակական կատարելագործմանը։
- Մասնակցել մոնիթորինգի նոր աղբյուրների նախագծմանը, միացմանը և ներդրմանը՝ ներառյալ Log Source Onboarding, Log Collection, Parsing/Normalization, Correlation, Alerting և տվյալների պահպանման համապատասխան մեխանիզմները։
- Մշակել, կարգավորել, փորձարկել և կատարելագործել SIEM Detection Rules, Correlation Rules, Use Cases, Alerting Logic, Decoders/Parsers և Dashboards՝ ապահովելով դրանց արդյունավետությունն ու համապատասխանությունը մոնիթորինգի պահանջներին։
- MITRE ATT&CK տեխնիկաների, հայտնաբերված սպառնալիքների և Բանկի ենթակառուցվածքին բնորոշ ռիսկերի հիման վրա մասնակցել նոր Detection Use Case-ների մշակմանը և ներդրմանը։
- Մշակել և կատարելագործել SOC Playbook/Runbook-ները՝ անվտանգության տարբեր իրադարձությունների և միջադեպերի հայտնաբերման, վերլուծության, էսկալացման և արձագանքման համար։
- Մասնակցել անհրաժեշտ նոր Security Monitoring գործիքների, ինտեգրացիաների, ավտոմատացումների կամ ներքին լուծումների նախագծմանը, մշակմանը, փորձարկմանը և ներդրմանը։
- Մասնակցել False Positive-ների նվազեցման, Detection Coverage-ի ընդլայնման և SOC-ի Detection/Response հնարավորությունների շարունակական բարելավման աշխատանքներին։
- Մասնակցել Threat Hunting աշխատանքներին՝ հնարավոր չհայտնաբերված կամ կասկածելի ակտիվության կանխարգելիչ որոնման նպատակով։
- Մասնակցել Purple Team / Adversary Simulation վարժանքներին՝ Security Testing / Penetration Testing և այլ համապատասխան թիմերի հետ համատեղ՝ Detection/Response հնարավորությունների արդյունավետությունը գնահատելու և կատարելագործելու նպատակով։
Տեղեկատվական անվտանգության օպերացիոն գործառույթներ
Իրականացնել տեղեկատվական համակարգերի և ռեսուրսների հասանելիության տրամադրման, փոփոխման և դադարեցման հետ կապված տեղեկատվական անվտանգության գործառույթներ՝ հաստատված հայտերի, սահմանված իրավասությունների և Access Control ընթացակարգերի համաձայն։
Ստուգել հասանելիության տրամադրման հայտերի համապատասխանությունը սահմանված պահանջներին և հաստատումներին՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով դրանց իրականացումը կամ փոխանցումը համապատասխան պատասխանատու ստորաբաժանմանը։
Մասնակցել օգտատերերի հասանելիությունների և արտոնությունների (Access Rights / Privileges) պարբերական վերանայման և վերահսկման գործընթացներին։
Իրականացնել Email Security համակարգերի հետ կապված օպերացիոն գործողություններ՝ ներառյալ արգելափակված կամ Quarantine տեղափոխված հաղորդագրությունների ստուգումը, False Positive դեպքերի վերլուծությունը և թույլատրելի հաղորդագրությունների բացթողումը՝ սահմանված ընթացակարգերի համաձայն։
Մշակել տեղեկատվական անվտանգության համակարգերից և օգտատերերից ստացվող այլ օպերացիոն Security Request-ները՝ սահմանված ընթացակարգերի, SLA-ների և լիազորությունների շրջանակում։
Փաստաթղթավորել իրականացված օպերացիոն գործողությունները և ապահովել դրանց հետագծելիությունը (Traceability) համապատասխան Ticket / Request Management համակարգերում։
Համագործակցել Բանկի ստորաբաժանումների հետ՝ անվտանգության միջադեպերի ուսումնասիրության, արձագանքման, մոնիթորինգի համակարգերի զարգացման և օպերացիոն տեղեկատվական անվտանգության գործընթացների շրջանակում։
Հետևել արդի կիբեռսպառնալիքներին, հարձակման տեխնիկաներին, խոցելիություններին և IOC/TTP-ներին՝ ձեռք բերված գիտելիքները կիրառելով SOC Monitoring, Detection և Incident Response գործընթացներում։
Պահանջվող կրթություն և հմտություններ
- Junior (L1) մակարդակի համար պարտադիր չէ առևտրային աշխատանքային փորձի առկայությունը, եթե թեկնածուն ունի համապատասխան տեխնիկական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ ձեռք բերված ուսումնական ծրագրերի, Home Lab, CTF, պրակտիկայի կամ այլ գործնական գործունեության միջոցով։
- Middle (L2) մակարդակի համար ցանկալի է առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ SOC, Security Monitoring, Incident Response կամ հարակից ոլորտում։
- Տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության, տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն կամ համարժեք մասնագիտական փորձ։
- Տեղեկատվական անվտանգության հիմնական սկզբունքների, տարածված կիբեռսպառնալիքների և հարձակման հիմնական տեխնիկաների վերաբերյալ գիտելիքներ։
- TCP/IP, DNS, HTTP/HTTPS, TLS, SMTP, DHCP և այլ հիմնական ցանցային արձանագրությունների և ցանցային հաղորդակցության սկզբունքների լավ իմացություն։
- Windows և Linux օպերացիոն համակարգերի աշխատանքի և անվտանգության հիմնական մեխանիզմների իմացություն։
- Active Directory-ի կառուցվածքի և աշխատանքի հիմնական սկզբունքների, Authentication/Authorization մեխանիզմների, User/Group, Group Policy և անվտանգության հիմնական իրադարձությունների վերաբերյալ ընդհանուր պատկերացում։
- Windows Event Logs, Linux Logs, Firewall/Network Logs, Authentication Logs և այլ անվտանգության Log-երի ընթերցման և առաջնային վերլուծության հմտություններ։
- SIEM համակարգերի աշխատանքի հիմնական սկզբունքների՝ Log Collection, Parsing/Normalization, Correlation, Detection Rules, Use Cases և Alerting գործընթացների իմացություն։
- EDR/XDR համակարգերի աշխատանքի սկզբունքների և Endpoint Detection/Response հիմնական մեխանիզմների վերաբերյալ ընդհանուր պատկերացում։
- NGFW, IDS/IPS, WAF, Email Security, Antivirus/Endpoint Security և այլ պաշտպանական համակարգերի նշանակության և աշխատանքի հիմնական սկզբունքների իմացություն։
- Access Control, Least Privilege, Need-to-Know, Authentication և Authorization հիմնական սկզբունքների իմացություն։
- IOC (Indicators of Compromise) և TTP (Tactics, Techniques and Procedures) հասկացությունների և դրանց SOC / Incident Response գործընթացներում կիրառման հիմնական սկզբունքների իմացություն։
- MITRE ATT&CK շրջանակի, Tactics, Techniques և Procedures հասկացությունների ընդհանուր իմացություն։
- Incident Response գործընթացի հիմնական փուլերի՝ Identification, Analysis, Containment, Eradication և Recovery վերաբերյալ պատկերացում։
- Ֆիշինգային նամակների, կասկածելի URL-ների, ֆայլերի և այլ տարածված սպառնալիքների առաջնային վերլուծություն իրականացնելու կարողություն։
- Վերլուծական մտածողություն և տարբեր աղբյուրներից ստացված տեխնիկական տվյալները համադրելու, իրադարձությունների միջև պատճառահետևանքային կապերը բացահայտելու կարողություն։
- Անվտանգության իրադարձությունների, միջադեպերի և իրականացված գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը հստակ փաստաթղթավորելու կարողություն։
- Անգլերենի իմացություն՝ տեխնիկական փաստաթղթերի, Security Alerts, Threat Intelligence տվյալների, Security Advisory-ների և մասնագիտական նյութերի ընթերցման համար բավարար մակարդակով։
- Պատասխանատվություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն, կարգապահություն, սթրեսային իրավիճակներում աշխատելու և սահմանված ընթացակարգերին հետևելու կարողություն։
- 24×7 հերթափոխային աշխատանքային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն։
Առավելություն կդիտվի
- SOC Analyst, Incident Response, Blue Team, System Administration կամ Network Administration ուղղությամբ գործնական աշխատանքային փորձ։
- SIEM համակարգերի հետ աշխատանքի փորձ։
- SIEM / Security Monitoring համակարգերի տեղադրման, սկզբնական կարգավորման, Administration և Troubleshooting աշխատանքների փորձ
- SIEM համակարգերում Detection/Correlation Rules, Decoders/Parsers, Log Normalization կամ Use Case-ների ստեղծման և կարգավորման փորձ։
- Նոր Log Source-ների ինտեգրման և Onboarding-ի փորձ՝ ներառյալ Syslog, Windows Event Forwarding, Agent/API-based Collection և այլ մեխանիզմներ։
- SPL, KQL, Lucene / OpenSearch Query DSL կամ այլ SIEM/Search Query լեզուների հետ աշխատանքի փորձ։
- EDR/XDR/ Endpoint Security լուծումների հետ աշխատանքի փորձ։
- Network(NGFW), Application(WAF), Email Security և Privileged Access Management համակարգերի Log-երի և Security Events-ի վերլուծության փորձ։
- Windows Event ID-ների, Sysmon, PowerShell Logging և Active Directory Security Events տվյալների վերլուծության փորձ։
- Phishing, Malware, Brute Force, Password Spraying, Suspicious PowerShell, Credential Access, Persistence, Privilege Escalation և Lateral Movement դեպքերի ուսումնասիրության փորձ։
- Threat Intelligence աղբյուրների և հարթակների, ինչպես նաև IOC Enrichment գործիքների հետ աշխատանքի փորձ։
- Network Traffic Analysis-ի և Wireshark / tcpdump գործիքների կիրառման փորձ։
- Malware Analysis կամ Digital Forensics հիմունքների իմացություն։
- Threat Hunting, Detection Engineering կամ Purple Team աշխատանքներին մասնակցության փորձ։
- Security Monitoring լուծումների ինտեգրման և ավտոմատացման փորձ՝ API, Webhook, Syslog կամ այլ ինտեգրացիոն մեխանիզմների կիրառմամբ։
- Python, PowerShell կամ Bash լեզուներից առնվազն մեկի հիմնական իմացություն և պարզ սկրիպտներ հասկանալու, փոփոխելու կամ ստեղծելու կարողություն՝ SOC Monitoring, Log Processing, IOC Enrichment կամ Incident Response գործընթացների ավտոմատացման համար։
- Active Directory / Entra ID, Microsoft 365 / Exchange Online կամ համարժեք Identity և Cloud ծառայությունների Security Events-ի հետ աշխատանքի փորձ։
- Բանկային, ֆինանսական կամ այլ կարգավորվող/կրիտիկական ենթակառուցվածքներում աշխատանքի փորձ։
- Մասնագիտական սերտիֆիկացումների առկայություն՝ CompTIA Security+, CySA+, Blue Team Level 1 (BTL1), Microsoft SC-200, CCD, HTB CDSA կամ համարժեք։ Middle մակարդակի համար լրացուցիչ առավելություն կդիտվեն GCIH, GCIA կամ համարժեք խորացված սերտիֆիկացումները։
- Գործնական ուսուցում և հմտությունների զարգացում Hack The Box, TryHackMe, LetsDefend, CyberDefenders, Blue Team Labs Online, Microsoft Learn, Cisco Networking Academy կամ համարժեք մասնագիտացված հարթակներում։ Կատարված Labs, Challenges, CTF-ները, Home Lab նախագծերը և այլ գործնական արդյունքները կդիտվեն որպես լրացուցիչ առավելություն։
Ինչ ենք ակնկալում թեկնածուից
Գործնական հետաքրքրվածություն Blue Team, SOC, Threat Detection և Incident Response ուղղություններով, անվտանգության իրադարձությունների պատճառահետևանքային կապերը հասկանալու, տարբեր աղբյուրներից ստացված տվյալները համադրելու և իրական սպառնալիքը սովորական կամ False Positive իրադարձությունից տարբերակելու կարողություն։
Աշխատանքը չի սահմանափակվում միայն պատրաստի Security Alert-ների մոնիթորինգով։ Մասնագետը մասնակցելու է նաև Security Monitoring և Detection համակարգերի զարգացմանը՝ նոր Log Source-ների միացումից և ինտեգրումից մինչև Detection Rules, Correlation Logic, Dashboards, Playbook-ներ և ավտոմատացումներ ստեղծելը և կատարելագործելը։
Junior (L1) մակարդակի թեկնածուից ակնկալվում է ունենալ տեխնիկական հիմք, սովորելու պատրաստակամություն, ուշադրություն և սահմանված Playbook/Runbook-ների ու ընթացակարգերի համաձայն աշխատելու կարողություն։ SOC ուղղության փորձի բացակայության դեպքում կաորղ են դիտարկվել թեկնածուի կողմից ներկայացված համապատասխան գործնական գիտելիքներ և հմտություններ։
Middle (L2) մակարդակի մասնագետից ակնկալվում է անվտանգության իրադարձությունների և միջադեպերի ինքնուրույն ուսումնասիրություն, դրանց ազդեցության և Scope-ի գնահատում, էսկալացման և արձագանքման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորված որոշումների կայացում։ Ակնկալվում է նաև Security Monitoring համակարգերի ինքնուրույն կարգավորում և զարգացում, նոր Log Source-ների ինտեգրում, Detection Use Case-ների ստեղծում և SOC-ի Detection/Response հնարավորությունների շարունակական կատարելագործում։
Պաշտոնի շրջանակում իրականացվելու են նաև տեղեկատվական անվտանգության առօրյա օպերացիոն գործառույթներ՝ ներառյալ հասանելիությունների տրամադրման և փոփոխման գործընթացների իրականացումը, արգելափակված էլեկտրոնային նամակների անվտանգության ստուգումն ու թույլատրումը և այլ համապատասխան Security Request-ների մշակումը։
Հայտերի ընդունման սկիզբ. 2 սեպտեմբեր 2026
Հայտերի ընդունման ավարտ. 15 հոկտեմբեր 2026