Գլխավոր վերլուծաբան, Ֆինանսական մոնիտորինգի վարչություն

Քաղաք
Երևան
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
2–3 տարի · Ղեկավար
Հրապարակվել է
28.09.2026
Վերջնաժամկետ
28.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (10 ժամ առաջ)

Աշխատանքի նկարագիր. Կոնվերս Բանկը փնտրում է ՓԼ/ԱՖ-ի և պատժամիջոցների համապատասխանության ոլորտում փորձառու մասնագետի, ով կիրականացնի ՓԼ/ԱՖ-ի և պատժամիջոցների համապատասխանության ապահովման, մշտադիտարկման և ռիսկերի գնահատման աշխատանքներ։

Աշխատանքային պարտականություններ

  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի և պատժամիջոցների համապատասխանության քաղաքականության և ընթացակարգերի մշակում և վերանայում:
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի և պատժամիջոցների մասով մշտադիտարկում, վերլուծություն և հրազեկում:
  • Հաճախորդների և գործարքների հավելյալ պատշաճ ուսումնասիրություն՝ պատժամիջոցների շրջանցման և (ՓԼ/ԱՖ) ռիսկերի գնահատման նպատակով:
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի և պատժամիջոցների համապատասխանության մասով դասընթացների իրականացում Բանկի աշխատակիցների համար:
  • Բանկի ներքին իրավական ակտերով, Վարչության և Բաժնի պետի հանձնարարականներով սահմանված այլ գործառույթների իրականացում:

Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ այլ հարակից բնագավառում:
  • 2 - 3 տարվա աշխատանքային փորձ (ֆինանսական ոլորտում կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում):
  • Բանկային գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրության իմացություն:
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի (ՓԼ/ԱՖ) ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության և միջազգային իրավական ակտերի իմացություն:
  • Միջազգային պատժամիջոցների ոլորտը կարգավորող իրավական ակտերի և կիրառական պահանջների իմացություն:
  • Միջազգային պատժամիջոցների կիրառման ոլորտում գործնական գիտելիքներ:
  • FATCA պահանջների, ինչպես նաև ՀՀ և ԱՄՆ միջև կնքված FATCA միջկառավարական համաձայնագրի դրույթների իմացություն:
  • Համակարգչային գիտելիքներ /MS Office, ՀԾ/:
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն:
  • Վերլուծական մտածողություն և վերլուծելու հմտություններ
  • Խնդիրների բացահայտման և լուծման կարողություն
  • Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում

Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ

  • Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն

Մենք տրամադրում ենք

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
  • Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Մասնագիտական զարգացում:

Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:

Հայտերի ընդունման սկիզբ. 28 սեպտեմբեր 2026

Հայտերի ընդունման ավարտ. 28 հոկտեմբեր 2026

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Converse Bank · 10