Մասնագետ, Բանկային ծառայությունների ներքին հսկողության բաժին/Գիշերային հերթափոխ

Քաղաք
Երևան
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 2 տարի
Վերջնաժամկետ
23.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (10 ժամ առաջ)

Աշխատանքի նկարագրություն

Բանկային ծառայությունների մշակմա և ներդրման գործընթացի դիտարկում, հնարավոր խնդիրների բացահայտում և կանխարգելում:

Աշխատանքային պարտականություններ

  • Բանկային ծառայությունների շրջանակում խնդրահարույց կամ կասկածելի /զեղծարարության դեպքերի ուսումնասիրում և անհրաժեշտ միջոցառումների իրականացման մասով առաջարկությունների ներկայացում։
  • Ոչ բարեխիղճ, զեղծարար հաճախորդների բացահայտում և նույնականացում, վերջիններիս զեղծարար գործողությունները կանխարգելելու և բացառելու ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների իրականացում։
  • Վերահսկողական միջոցառումների ներդրում, անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման գործընթացներում ներգրավվում:
  • Բանկի և այլ ընկերությունների հետ պրոդուկտների և ծառայությունների մասով համագործակցության գործընթացում ուսումնասիրության իրականացում և մասնագիտական կարծիքի տրամադրում համապատասխան ընկերությունների վերաբերյալ զեղծարարության ռիսկերի տեսանկյունից:
  • Զեղծարարության ռիսկերի գծով մոնիտորինգի իրականացում, ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների և կարծիքների/եզրակացությունների կազմում։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում
  • Բանկային համակարգում աշխատանքային գործունեության առնվազն 2 տարվա փորձ,
  • Ծրագրեր կազմելու, իրականացնելու հմտություն, վիճակագրական և ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն
  • Հաղորդակցվելու կարողություն, ստեղծագործական մտածելակերպ, թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու ունակություն, խորհրդատվական հմտություններ
  • Microsoft Office Excel, Microsoft Office Word, Microsoft Power Point, Microsoft Office Outlook, ՀԾ-Բանկ 3.0
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների շատ լավ իմացություն

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Ameriabank · 23
Smart CreditԵրևանԼրիվ դրույքMiddle

Ներքին Աուդիտոր

Վարկային կազմակերպություններմինչև 30.10.2026HY