Փոստատար
- Քաղաք
- Երևան
- Վերջնաժամկետ
- 31.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 14.10.2026 (1 ժամ առաջ)
Պահանջվող հմտություններն են`
- միջին մասնագիտական կրթություն,
- բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- համակարգչային բազային գիտելիքներ,
- աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում,
- ուշադրություն և զգոնություն,
- բարձր պատասխանատվության զգացում,
- հաղորդակցման գերազանց հմտություններ,
- լարված պայմաններում աշխատելու ունակություն:
Աշխատանքային պարտականություններն են`
- ապահովել փոստային առաքանիների՝ նամակների և կենսաթոշակ-նպաստների գումարների անվտանգ, ժամանակին և պատշաճ առաքումը հասցեատերերին,
- փոստային առաքանիների առաքումից, կենսաթոշակ-նպաստների վճարումից հետո ներկայացնել հաշվետվություններ և այլ պահանջվող փոստաթղթեր,
- ապահովել մատուցվող ծառայությունների և սպասարկման բարձր որակ:
Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականները (resume, CV) ուղարկել Job@haypost.am էլեկտրոնային հասցեին` վերնագիր (subject) դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը՝ փոստատար: