Հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման մասնագետ

Քաղաք
Երևան
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Վերջնաժամկետ
30.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (10 ժամ առաջ)

EasyPay ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Մենք փնտրում ենք հաճախորդամետ, հաղորդակցման ու բանակցությունների վարման հմտություններին գերազանց տիրապետող թեկնածուի, ով պատրաստ կլինի իր պրոակտիվ աշխատանքով հաճախորդների հետ հարաբերություններն ու սպասարկման որակը հասցնել նոր մակարդակի։

EasyPay-ը ձգտում է դարձնել իր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։ Թիմում կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունն ու անընդմեջ զարգանալու ցանկությունն ու ձգտումը։

Աշխատանքային պարտականություններ

  • Ընկերության գործող և պոտենցիալ հաճախորդների հետ երկարաժամկետ և արդյունավետ հարաբերությունների ձևավորում ու զարգացում։
  • Հաճախորդների կարիքների, ակնկալիքների և խնդիրների բացահայտում և համապատասխան լուծումների առաջարկում։
  • Հաճախորդների պարբերական կապի պահպանում, հետադարձ կապի հավաքագրում և վերլուծություն։
  • Հաճախորդների սպասարկման որակի և գոհունակության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում։
  • Հաճախորդներին ընկերության ծառայությունների և նոր առաջարկների ներկայացում, ինչպես նաև cross-sell և up-sell հնարավորությունների բացահայտում։
  • Հաճախորդների վարքագծի, նախասիրությունների և օգտագործման տվյալների ուսումնասիրություն՝ զարգացման նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով։
  • Հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության և հաղորդակցությունների գրանցում և թարմացում CRM համակարգում։
  • Հաճախորդների բազայի, վաճառքների և հարաբերությունների զարգացման վերաբերյալ հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստում։
  • Ներքին ստորաբաժանումների հետ համագործակցություն՝ հաճախորդների պահանջների արդյունավետ սպասարկումն ու խնդիրների լուծումն ապահովելու նպատակով։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է բիզնեսի, տնտեսագիտության, մարքեթինգի, կառավարման կամ հարակից ոլորտում։
  • Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցության և հարաբերությունների կառուցման բարձր հմտություններ։
  • Հաճախորդակենտրոն մտածելակերպ և սպասարկման բարձր մշակույթ։
  • Բանակցությունների և համոզիչ հաղորդակցության հմտություններ։
  • Վաճառքի, cross-sell և up-sell գործիքների կիրառման կարողություն։
  • Հաճախորդների կարիքների բացահայտման և համապատասխան լուծումների առաջարկման ունակություն։
  • CRM համակարգերով աշխատելու հմտություններ, Excel-ի լավ իմացություն։
  • Թիմային աշխատանքի և տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության ունակություն։
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և արդյունքներին միտվածություն։

Կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություններ

  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն։

Լրացուցիչ տեղեկություն

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները EasyPay · 1