Գանձապահ-օպերատոր
- Ստորաբաժանում
- Մասնաճյուղեր
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
Եթե փնտրում եք հեռանկարներով հագեցած սկիզբ Ձեր մասնագիտական ուղու համար, ապա «ՅՈՒՓԵՅ»-ն ունի հիանալի առաջարկ:
Job description
«ՅՈՒՓԵՅ»-ը փնտրում է ակտիվ և եռանդուն աշխատակիցների, ովքեր ք. Երևանի «ՅՈՒՓԵՅ»-ի մասնաճյուղերում իրականացնելու են հաճախորդների սպասարկում և վճարումների ընդունում:
Եթե ցանկանում եք սկսել Ձեր մասնագիտական ուղին ֆինանսական ոլորտում, ձեռք բերել հետաքրքիր աշխատանքային փորձ, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ հմտությունները բարձրակարգ սպասարկման և վաճառքի ոլորտում, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ։
Ծանոթացեք աշխատանքային պարտականություններին և պահանջվող որակավորումների ստորև
Job responsibilities
- Հաճախորդների սպասարկում ընկերության մասնաճյուղերում,
- Հաճախորդի նույնականացում,
- Բոլոր տեսակի վճարումների ընդունում (կոմունալ, հարկեր, տուրքեր, վարկեր և այլն),
- Գործարքների փաստաթղթավորում:
Required qualifications
- Համակարգչային հմտություններ - MS Office (Word, Excel), ինտերնետից օգտվելու հմտություն,
- Լեզուներ - հայերեն, ռուսերեն (պարտադիր), անգլերեն (ցանկալի),
- Դժվարին իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություններ,
- Հաղորդակցման և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ։
Application Procedures
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը career@upay.am, հասցեին ՝նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գանձապահ-օպերատոր»):