Մասնագետ-գանձապահ, "Նոր Նորք" մասնաճյուղ
- Քաղաք
- Երևան
- Մասնաճյուղ
- "Նոր Նորք" մասնաճյուղ
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- առնվազն 1 տարի
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 14.10.2026 (1 ժամ առաջ)
Աշխատանքի նկարագրություն
Իրականացնել հաճախորդների հաշիվներին մուտքագրում և ելքագրում, փաստաթղթերի ձևակերպում, գործարքների իրականացում, քարտերի սպասարկում, իրականացված գործարքների փաթեթների ձևավորում և ստուգում:
Աշխատանքային ժամերը 10:00-22:00, Շաբաթական 40 ժամ
Աշխատանքային պարտականություններ
- Հաճախորդների հաշիվներին կանխիկ գումարների մուտքագրում և ելքագրում, սկզբնական փաստաթղթերի ձևավորում, ստեղծված փաստաթղթերի հիման վրա հաճախորդներից կանխիկ գումարի ընդունում և տրամադրում
- Կանխիկ և անկանխիկ արտարժույթի փոխարկման գործառնությունների ձևակերպում, հաճախորդի սպասարկում
- Հաճախորդների կողմից ներկայացված վճարման հանձնարարականների ընդունում, մուտքագրում, համապատասխան գործարքների իրականացում
- Արագ փոխանցումների կատարում
- Պլաստիկ քարտերի սպասարկում
- Օրվա ընթացքում կատարված գործարքների գծով հիմնավորող փաստաթղթերի փաթեթի ձևավորում և ստուգում
- Այլ ընթացիկ աշխատանքների կատարում:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն. ցանկալի է հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության ոլորտներում
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (որից, առնվազն վեց ամիսը հաճախորդների սպասարկման ոլորտում)
- Կանխիկ դրամով աշխատելու փորձառությունը ցանկալի է
- Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ համակարգի իմացությունը ցանկալի է
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
- Բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման իմացություն
- Գերազանց հաղորդակցման հմտություններ, բարեկիրթ պահելաձև
- Ուշադիր աշխատելու ունակություն
- Թիմային աշխատանքի ունակություններ
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Լրացուցիչ տեղեկություն
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
- արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
- մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` մրցակցային
«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: