Մասնագետ-գանձապահ, Դավթաշեն մասնաճյուղ

Քաղաք
Երևան
Մասնաճյուղ
Դավթաշեն մասնաճյուղ
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 1 տարի
Վերջնաժամկետ
01.11.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (10 ժամ առաջ)

Աշխատանքի նկարագրություն

Իրականացնել հաճախորդների հաշիվներին մուտքագրում և ելքագրում, փաստաթղթերի ձևակերպում, գործարքների իրականացում, քարտերի սպասարկում, իրականացված գործարքների փաթեթների ձևավորում և ստուգում:

Աշխատանքային ժամերը 10:00-22:00

Շաբաթական 40 ժամ

Աշխատանքային պարտականություններ

  • Հաճախորդների հաշիվներին կանխիկ գումարների մուտքագրում և ելքագրում, սկզբնական փաստաթղթերի ձևավորում, ստեղծված փաստաթղթերի հիման վրա հաճախորդներից կանխիկ գումարի ընդունում և տրամադրում
  • Կանխիկ և անկանխիկ արտարժույթի փոխարկման գործառնությունների ձևակերպում, հաճախորդի սպասարկում
  • Հաճախորդների կողմից ներկայացված վճարման հանձնարարականների ընդունում, մուտքագրում, համապատասխան գործարքների իրականացում
  • Արագ փոխանցումների կատարում,
  • Պլաստիկ քարտերի սպասարկում
  • Օրվա ընթացքում կատարված գործարքների գծով հիմնավորող փաստաթղթերի փաթեթի ձևավորում և ստուգում
  • Այլ ընթացիկ աշխատանքների կատարում:

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն. ցանկալի է հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության ոլորտներում
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (որից, առնվազն վեց ամիսը հաճախորդների սպասարկման ոլորտում)
  • Կանխիկ դրամով աշխատելու փորձառությունը ցանկալի է
  • Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ0 համակարգի իմացությունը ցանկալի է:
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման իմացություն
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ, բարեկիրթ պահելաձև
  • Ուշադիր աշխատելու ունակություն
  • Թիմային աշխատանքի ունակություններ
  • Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Լրացուցիչ տեղեկություն

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` մրցակցային

«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Ameriabank · 23