Ավագ գրաֆիկ դիզայներ
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- 3–5 տարի · Senior / Ավագ
- Վերջնաժամկետ
- 18.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
Աշխատանքի նկարագրություն
Ամերիաբանկը փնտրում է ավագ դիզայների (Senior Designer), ով որպես Մարքեթինգի և հաղորդակցության թիմակից, պատասխանատու է մարքեթինգային արշավների, բրենդային նախաձեռնությունների և հաղորդակցական նախագծերի համար վիզուալ կոնցեպտների, key visual-ների ու դիզայն լուծումների մշակման համար։ Նա համագործակցում է տարբեր ստորաբաժանումների հետ՝ կրեատիվ գաղափարները վիզուալացնելու, Բանկի բրենդային ստանդարտներն ու միասնական վիզուալ համակարգերն ապահովելու նպատակով։ Այս դերը պահանջում է ստեղծարար մտածողություն, բազմաֆորմատ դիզայն նախագծեր վարելու հմտություն և ոլորտի արդի միտումների գերազանց իմացություն:
Աշխատանքային պարտականություններ
- Վիզուալ կոնցեպտների և դիզայն լուծումների մշակում. Մարքեթինգային արշավների, բրենդային նախաձեռնությունների և հաղորդակցական նախագծերի շրջանակում վիզուալ կոնցեպտների, key visual-ների ու գրաֆիկական լուծումների մշակում՝ հաշվի առնելով Բանկի բրենդային ինքնությունը և թիրախային լսարանի առանձնահատկությունները։
- Բազմաֆորմատ դիզայն նախագծերի իրականացում. Թվային և տպագիր նյութերի, սոցիալական մեդիայի, վեբ և մոբայլ հարթակների, գովազդային արշավների ու միջոցառումների վիզուալ հաղորդակցությունների մշակում և իրականացում։
- Կրեատիվ գաղափարների վիզուալացում և զարգացում. Շահագրգիռ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ կրեատիվ գաղափարների վիզուալացում, դրանց զարգացման համար դիզայներական մոտեցումների առաջարկում և կոնցեպտների ներկայացում։
- Դիզայնի ադապտացիա և վիզուալ համակարգերի մշակում. Դիզայն լուծումների ադապտացում տարբեր հարթակների, չափերի ու տեխնիկական պահանջների համար՝ պահպանելով վիզուալ ամբողջականությունը և ստեղծելով միասնական վիզուալ սկզբունքներ։
- Բրենդային և դիզայներական ստանդարտների ապահովում. Բանկի բրենդային ինքնության, բրենդբուքի (Brand Guidelines) և դիզայներական ուղեցույցների պահպանում ու վերահսկում մշակված բոլոր նյութերում։
- Դիզայնի որակի վերահսկում և մենթորություն. Դիզայն նյութերի որակի գնահատում, անհրաժեշտ ուղղումների իրականացում, ինչպես նաև թիմի այլ դիզայներներին մասնագիտական հետադարձ կապի և առաջարկների տրամադրում։
- Նորարարական լուծումների և միտումների ուսումնասիրություն. Ժամանակակից գրաֆիկական և թվային դիզայնի միտումների, նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրություն և կիրառում՝ դիզայն լուծումների արդիականությունն ապահովելու համար։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն (դիզայնի, արվեստի կամ հարակից ոլորտներում)
- Նվազագույնը 3-5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ գրաֆիկական կամ թվային դիզայնի ուղղությամբ
- Դիզայներական հիմնական ծրագրերի (Adobe Creative Suite՝ Photoshop, Illustrator, InDesign և այլն) գերազանց իմացություն
- Բրենդինգի, UI/UX հիմունքների և տպագրական պահանջների իմացություն
- Թիմում աշխատելու, ժամանակը ճիշտ կառավարելու և սեղմ ժամկետներում գործելու ունակություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն և պատասխանատվության բարձր զգացում