Հաշվապահ
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- առնվազն 1 տարի
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 14.10.2026 (1 ժամ առաջ)
Հաստիք. Հաշվապահ
Աշխատաժամանակ. Լրիվ դրույք
Աշխատանքի ընդունման չափանիշներ. Բոլոր հետաքրքրված և որակավորված թեկնածուներ
Աշխատանքի վայր. Երևան, Հայաստան
Աշխատանքի նկարագիր. «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն փնտրում է հաշվապահի, ով կիրականացնի հաճախորդների հաշվապահական ընթացակարգերի, հարկերի, ինչպես նաև ֆինանսական, կառավարչական և կարգավորող հաշվետվությունների հետ կապված պարտականություններն ու գործառույթները։
Աշխատանքային պարտականություններ
- Կատարել հարկային հաշվարկներ և ներկայացնել հարկային հաշվետվություններ;
- Իրականացնել հաշվապահական և ֆինանսական վերլուծություններ;
- Պատրաստել հաշվապահական կառավարչական հաշվետվություններ;
- Վերահսկել և վերանայել հաշվապահական հաշվետվությունների ճշգրտությունը և ամբողջականությունը;
- Իրականացնել ամենօրյա հաշվապահական գործառույթները;
- Կատարել պահանջվող այլ հարակից աշխատանքներ ու պարտականություններ։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հաշվապահություն մասնագիտությամբ;
- Հաշվապահության/աուդիտի/ֆինանսների բնագավառում աշխատանքային փորձ;
- Հարկային օրենսդրության և կարգերի, ինչպես նաև ՖՀՄՍ-երի կիրառման իմացություն;
- ՀՀ ԿԲ կանոնակարգերի իմացությունը ցանկալի է;
- Հաշվապահական որակավորումը (ՀՀԱԱ, ACCA և այլն) կդիտվի որպես առավելություն;
- Համակարգչային գիտելիքներ. Microsoft Office, Հայկական ծրագրեր (ՀԾ) և 1C;
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Ուժեղ միջանձնային և հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու ունակություն;
- Նախաձեռնող և ճկուն անձնավորություն բարձր պատասխանատվության զգացումով;
- Վերլուծական մտածողություն;
- Նոր բաներ սովորելու ցանկություն;
- Արագ փոփոխվող միջավայրում կողմնորոշվելու կարողություն;
- Ուշադրություն մանրամասների և ճշգրտության նկատմամբ:
Վարձատրություն/Աշխատավարձ. Հմտություններին և փորձին համապատասխան