Ավագ Հաշվապահ
- Քաղաք
- Երևան
- Հասցե
- Երևան, Գլխամասային գրասենյակ
- Փորձ
- առնվազն 2 տարի · Senior / Ավագ
- Վերջնաժամկետ
- 23.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (11 ժամ առաջ)
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է փորձառու ավագ հաշվապահ, ով պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման առանձին ուղղության վարման, հաշվապահական գործընթացների պատշաճ իրականացման, ինչպես նաև ֆինանսական տվյալների ճշգրտության ու ամբողջականության ապահովման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- վարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- իրականացնել հիմնական միջոցների, լիզինգի կամ աշխատավարձի հաշվառում՝ ըստ բաշխված ուղղության,
- ապահովել հաշվապահական գործառնությունների ճշգրիտ և ժամանակին հաշվառում,
- մասնակցել ֆինանսական հաշվետվությունների կազմման գործընթացին,
- ղեկավարի հանձնարարությամբ բաժնի այլ գործառույթների իրականացում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ (ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
- հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենքների, իրավական ակտերի, հաշվապական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն,
- ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն,
- MC office ծրագրերի իմացություն,
- թիմում աշխատելու հմտություններ,
- նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
- հաղորդակցման զարգացած հմտություններ,
- ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ավագ հաշվապահ»։