Բիզնես գործընկեր ՄՌԿ գծով
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- առնվազն 5 տարի
- Վերջնաժամկետ
- 23.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
Աշխատանքի նկարագրություն
Մենք ձևավորում ենք ՄՌԿ գծով բիզնես գործընկերների թիմ՝ ստեղծելով ՄՌԿ թիմի և բիզնես ուղղությունների միջև համագործակցության նոր ձևաչափ։ Նպատակն է ավելի սերտ համագործակցության միջոցով անմիջականորեն նպաստել թիմերի արդյունավետության բարձրացմանը, զարգացմանը և կազմակերպական փոփոխությունների իրականացմանը։
Մեր նպատակն է աշխատակիցների և թիմերի կառավարմանն առնչվող որոշումները դարձնել բիզնեսի հաջողության կարևոր շարժիչ ուժ՝ աջակցելով ղեկավարներին ավելի ուժեղ թիմեր ձևավորելու, աշխատակիցներին՝ իրենց ներուժը լիարժեք իրացնելու և մասնագիտական զարգացումն ապահովելու, իսկ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջացող մարտահրավերները՝ վերածելու գործնական լուծումների և իրական բարելավումների։
Որպես ՄՌԿ գծով բիզնես գործընկեր՝ Դուք կմիանաք Ամերիայի բիզնես ուղղություններից մեկին՝ դառնալով դրա ղեկավարների և թիմերի վստահելի գործընկերը։ Դուք կհամադրեք մարդկային ռեսուրսների կառավարման առաջնահերթությունները բիզնեսի կարիքների հետ:
Աշխատանքային պարտականություններ
- Համագործակցել բիզնես ուղղությունների ղեկավարների հետ՝ սահմանելու և առաջնահերթություններ տալու տվյալ ուղղության մարդկային ռեսուրսների կառավարման օրակարգին։
- Մշակել աշխատուժի պլանավորման և կազմակերպական կառուցվածքի զարգացման ծրագրեր՝ ներառելով հաստիքների քանակը, ծախսերը, անհրաժեշտ կարողություններն ու հմտությունները, թիմերի կառուցվածքը, գործառույթների հստակությունը և ապագա կարիքները:
- Կազմակերպել տաղանդների կառավարման, կատարողականի և զարգացման վերաբերյալ քննարկումներ, միաժամանակ արունակաբար կատարելագործելով համապատասխան գործընթացներն ու գործելակերպերը՝ հստակ ակնկալիքներ սահմանելու, կառուցողական հետադարձ կապ ապահովելու, զարգացման նշանակալի հնարավորություններ ստեղծելու և առաջնահերթություններ սահմանելու նպատակով:
- Նպաստել թիմերի արդյունավետության բարձրացմանը՝ կատարելագործելով ղեկավարների կառավարման գործելակերպերը,, հստակ հաշվետվողականության, արդյունավետ համագործակցության և աշխատանքի առողջ մշակույթի կիրառման միջոցով:
- Աշխատակիցների հետադարձ կապի հիման վրա նախաձեռնել և իրականացնել կոնկրետ բարելավումներ՝ աշխատակիցների փորձառության և թիմային միջավայրի բարելավման նպատակով։
- Առաջնորդել կազմակերպական փոփոխությունների իրականացմանը վերաբերող մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները՝ ապահովելով հստակություն և աջակցելով թիմերին փոփոխությունների ու անցումային փուլերի ընթացքում։
- Օգտագործել բիզնեսի և անձնակազմի վերաբերյալ տվյալները՝ օրինաչափությունները բացահայտելու, առաջացող խնդիրների արմատական պատճառները պարզելու և հիմնավորված քայլեր ձեռնարկելու համար:
- Համակարգել համագործակցությունը ՄՌԿ համապատասխան ուղղությունների մասնագետների հետ, այդ թվում՝ տաղանդների ներգրավման, ուսուցման և զարգացման, կատարողականի կառավարման, վարձատրության և հատուցումների, աշխատանքային հարաբերությունների և այլ ուղղությունների շրջանակում՝ բիզնեսի կարիքներին արդյունավետ լուծումներ ապահովելու նպատակով։
- Աջակցել ղեկավարներին և աշխատակիցներին բարդ աշխատանքային իրավիճակների կարգավորման ընթացքում՝ ցուցաբերելով մասնագիտական դատողություն և հետևողականություն, ինչպես նաև հավասարակշռելով աշխատակիցների և բիզնեսի կարիքներն ու շահերը:
Անհրաժեշտ հմտություններ
- Նվազագույնը 5 տարվա փորձ ՄՌԿ ոլորտում, այդ թվում՝ Business Partner-ի պաշտոնում, ինչպես նաև կանոնավոր շփում միջին և բարձր օղակի ղեկավարների հետ:
- Աշխատուժի պլանավորման, տաղանդների կառավարման, արդյունավետության գնահատման, աշխատակիցների փորձառության, կազմակերպչական կառուցվածքի նախագծման և փոփոխությունների կառավարման ոլորտների խորացված գործնական գիտելիքներ:
- Զարգացած բիզնես մտածողություն՝ առաջնահերթությունները, փոխզիջումները, ծախսերը և կազմակերպչական հետևանքները հասկանալու ունակություն:
- Քոուչինգի և ֆասիլիտացիայի զարգացած հմտություններ, ինչպես նաև վստահություն՝ առանձին աշխատակիցների և թիմերի հետ կապված բարդ իրավիճակները հաղթահարելու գործում:
- Բիզնեսի և անձնակազմի տվյալների կիրառման փորձ, որն անհրաժեշտ է օրինաչափությունները, ռիսկերը և հատուկ ուշադրություն պահանջող ոլորտները բացահայտելու համար:
- Շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ աշխատանքի համար պահանջվող հմտություններ՝ վստահություն ձևավորելու, տարբեր տեսակետներ համադրելու և սեփական կարծիքը կառուցողական կերպով հիմնավորելու ունակությամբ:
- Նախաձեռնողականություն և ինքնուրույնություն՝ խնդիրների լուծման զարգացած հմտություններով և անորոշությունները վերացնելու ու բարդ իրավիճակները կարգավորելու ունակությամբ:
- Ողջամիտ դատողություն և հասունություն՝ բիզնեսի կարիքները, աշխատակիցների շահերն ու կազմակերպական ռիսկերը հավասարակշռելու ունակությամբ:
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է: