ՀՀ ֆինանսների նախարարության սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Հասցե
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Զբաղվածություն
Պայմանագրային
Հրապարակվել է
09.10.2026
Վերջնաժամկետ
14.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (1 ժամ առաջ)

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության կանոնադրությամբ սահմանված սոցիալական և առողջապահական ոլորտների բյուջետային ծրագրավորման կազմակերպման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ուղղությամբ վերլուծությունների և կանխատեսումների իրականացում, մասնակցություն վարչության գործառույթներից բխող աշխատանքների կազմակերպմանը և իրականացմանը:

Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 12 ամիս ժամկետով։

Փորձագետի պարտականությունները

  • Բյուջետային գործընթացի շրջանակներում համապատասխան գործառույթների իրականացում (պետական կառավարման մարմինների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ բյուջետային ֆինանսավորման) հայտերի կազմման և անհրաժեշտ հաշվարկների կատարման համար մեթոդական ցուցումների մշակման աշխատանքներին մասնակցություն, սոցիալական և առողջապահական գծով ոլորտային նախարարությունների կողմից իրականացվող «1011. Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն», «1088. Զբաղվածության ծրագիր», «1117. Սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» և «1145. Կանանց հիմնահարցեր, ընտանեկան և կենցաղային բռնության և մարդկանց թրաֆիքինգի զոհերին աջակցություն» ծրագրերի գծով ներկայացված բյուջետային ֆինանսավորման հայտերի վերլուծություն, ՀՀ պետական բյուջեի ելքերի ֆինանսական ծրագրավորում և բյուջետային փաթեթի ամբողջական փաստաթղթի ամփոփում ու ներկայացում),
  • ՀՀ պետական բյուջեով նախատեսվող ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  • Միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների, Նախարարության այլ ստորաբաժանումների գրություններում բարձրացվող տարբեր հարցերի, ինչպես նաև ստացված իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի (տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ) ներկայացման, արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշիվների ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքների իրականացում:

Փորձագետին ներկայացվող պահանջները

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտի առնվազն բակալավրի որակավորմամբ,
  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա փորձ կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ տնտեսագիտության բնագավառի առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ,
  • Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներ),
  • Թիմային աշխատանքի ունակություն,
  • Տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • Տնտեսական վերլուծությունների և հետազոտությունների իրականացման ունակություն,
  • Հաշվետվությունների ու շնորհանդեսների կազմման և ներկայացման ունակություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, Excel, PowerPoint):

Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի հոկտեմբերի 9-14-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-ից 12։30-ը և 14։30-ից 16։30-ը։

Աշխատանքի վայրը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, էլ. փոստ secretariat@minfin.am:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • Հարցազրույցը։

Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • Դիմում գլխավոր քարտուղարի անունով (ձևը լրացվում է տեղում).
  • Հայտարարություն (ձևը լրացվում է տեղում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի«Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.
  • Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)պատճենները.
  • Արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • Աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) պատճենը.
  • Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենները.
  • Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի:

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010, ք. Երևան, Մելիք Ադամյան 1, 149 սենյակ հեռ.` 011800104:

ՀՐԱՄԱՆ

Կցված ֆայլեր

Ministry of Finance of ArmeniaԵրևանSenior / Ավագ
նոր

Ավագ մեթոդաբան

Պետական ֆինանսական մարմիններմինչև 20.10.2026HY
221 312 AMD
Ministry of Finance of ArmeniaԵրևանSenior / Ավագ
նոր

Ավագ մեթոդաբան

Պետական ֆինանսական մարմիններմինչև 20.10.2026HY
189 696 AMD
Ministry of Finance of ArmeniaԵրևան
նոր

Գլխավոր մեթոդաբան

Պետական ֆինանսական մարմիններմինչև 19.10.2026HY
267 072 AMD
Ministry of Finance of ArmeniaԵրևանSenior / Ավագ

Ավագ մասնագետ

Պետական ֆինանսական մարմիններմինչև 15.10.2026HY
221 312 AMD