Հաստիքը փակված է (expired: deadline_passed)
Իրավաբան (Դատական պաշտպանության և բռնագանձումների բաժին)
- Ստորաբաժանում
- Դատական պաշտպանության և բռնագանձումների բաժին
- Հրապարակվել է
- 22.10.2026
- Վերջնաժամկետ
- 20.11.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 22.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 22.11.2026 (11 ժամ առաջ)
Ստորաբաժանում ` Դատական պաշտպանության և բռնագանձումների բաժին
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խնդրահարույց ակտիվների կառավարման վարչության Դատական պաշտպանության և բռնագանձումների բաժինը փնտրում է իր նոր թիմակցին։ Եթե համապատասխանում եք նշված պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ։
Աշխատանքային պարտականություններ
- Բանկի ներկայացուցչության ապահովում ՀՀ ընդհանուր իրավասության դատարանում և Արբիտրաժային դատարանում,
- Բանկի անունից ներկայացվող հայցադիմումների կազմում,
- Բանկի կողմից ներկայացված օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռների հարկադիր կատարման ներկայացնելու պահանջների իրականացում,
- Գրությունների, միջնորդությունների, հաշտության համաձայնությունների կազմում,
- Սնանկ ճանաչելու և սնանկության պահանջի գրանցման վերաբերյալ դիմումների կազմում,
- Վարչության գործունեության ընթացքում ծագած իրավական հարցերի վերաբերյալ եզրակացությունների և խորհրդատվությունների տրամադրում։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Մասնագիտական աշխատանքային փորձ,
- Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Microsoft Office ծչագրային փաթեթի իմացություն,
- Պատասխանատվության զգացում,
- Ճշտապահություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Ժամանակի կառավարման կարողություն,
- Վարժ և սահուն խոսք կառուցելու հմտություն,
Կազմակերպչական հմտություններ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Իրավաբան (Դատական պաշտպանության և բռնագանձումների բաժին)/