System/DB Administrator
- Փորձ
- առնվազն 2 տարի
- Հայտնաբերվել է finjob-ում
- 27.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 22.11.2026 (18 ժամ առաջ)
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու և թիմային աշխատակցի՝ միանալու Ընկերության համակարգի ադմինիստրատորների թիմին
Job Responsibilities
- Ծրագրային ապահովման սպասարկում, ծրագրային ապահովման նոր տարբերակների, թարմացումների թեստավորում և իրագործում,
- Տվյալների բազայի կառավարման համակարգերի սպասարկում և աջակցություն,
- Տվյալների բազայի կառավարման համակարգերի (DBMS) օպտիմալացում,
- Գործընկերների և ծրագրային ապահովման մատակարարների հետ նախագծերի իրականացում,
- Տվյալների բազայի հետ կապված պատահարների լուծում,
- Պահուստավորման և վերականգնման ծրագրերի կառավարում և փորձարում,
- Տվյալների բազայի համակարգերի արտադրողականության կատարելագործում,
- Ընկերության տվյալների անվտանգության ապահովում,
- Անհրաժեշտության դեպքում նոր թեստային միջավայրերի պատրաստում,
- Ըստ անհրաժեշտության՝ hասանելիություն աջակցության համար։
Required Skills
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ Oracle և MSSQL տվյալների բազաների ադմինիստրավորման գծով,
- Windows Server/ Linux համակարգերի լավ իմացություն,
- PL/SQL լեզվի լավ իմացություն,
- Oracle DBMS / MS SQL տվյալների բազաների լավ իմացություն,
- OEL Linux հետ աշխատելու փորձ,
- TCP/IP բազային գիտելիք,
- Որևէ սկրիպտավորման լեզվի (Python/Perl/Bash/Powershell) իմացություն,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու ունակություն։