Գործադիր տնօրենի օգնական
- Փորձ
- առնվազն 1 տարի
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
«Արմենիան Քարդ» ընկերությունը փնտրում է պատասխանատու և մոտիվացված աշխատացի՝ Գործադիր տնօրենի օգնականի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
- Կազմակերպել և համակարգել գործադիր տնօրենի ամենօրյա աշխատանքը
- Վարել գործադիր տնօրենի աշխատանքային օրակարգը
- Պլանավորել և կազմակերպել հանդիպումներ, խորհրդակցություններ և գործուղումներ
- Ապահովել գործնական նամակագրության իրականացումը
- Պատրաստել պաշտոնական փաստաթղթեր, նամակներ և հաշվետվություններ
- Ընդունել, գրանցել, դասակարգել և պահպանել մուտքային և ելքային փաստաթղթերը
- Հետևել տնօրենի հանձնարարականների կատարման ընթացքին և ժամկետներին
- Համակարգել հաղորդակցությունը կազմակերպության ստորաբաժանումների և արտաքին գործընկերների միջև
- Ապահովել գաղտնի տեղեկատվության պահպանությունը
- Կատարել գործադիր տնօրենի կողմից տրված վարչական, կազմակերպչական և այլ հանձնարարություններ
Պահանջվող հմտություններ
- Բարձրագույն կրթություն (կառավարում, բիզնես, իրավաբանություն, լեզուներ կամ հարակից ոլորտներ)։
- Առնվազն մեկ տարվա փորձ վարչական օգնականի, գրասենյակի ղեկավարի կամ տնօրենի օգնականի պաշտոնում
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց կարողություններ
- Ժամանակի արդյունավետ կառավարում և առաջնահերթությունների սահմանում
- Գրասենյակային ծրագրերի (Microsoft Office) լավ իմացություն
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և/կամ ռուսերենի լավ իմացություն