ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՈՒԴԻՏՈՐ

Քաղաք
Երևան
Վերջնաժամկետ
25.11.2026
Հայտնաբերվել է finjob-ում
07.11.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
22.11.2026 (11 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՈՒԴԻՏՈՐ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ ԵՐԵՎԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-18:00, ընդմիջումը՝ 13։00 – 14։00)

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Իրականացնել ռիսկերի վրա հիմնված ՏՏ աուդիտներ՝ համաձայն հաստատված աուդիտի ծրագրի և ներքին աուդիտի մեթոդաբանության։
  • Գնահատել ՏՏ կառավարման, ռիսկերի կառավարման և ներքին վերահսկողության համակարգերի արդյունավետությունը, այդ թվում՝ ՏՏ ընդհանուր վերահսկողական մեխանիզմները (ITGC) և ծրագրային համակարգերի վերահսկողական մեխանիզմները։
  • Գնահատել վարկային տեղեկատվության մշակման համակարգերն ու գործընթացները՝ ստուգելով վարկային տվյալների ճշտությունը, ամբողջականությունը, անխաթարությունն ու գաղտնիության ապահովումը։
  • Ուսումնասիրել տվյալների հավաքագրման, ստուգման, մշակման, համադրման, պահպանման և վարկային զեկույցների ձևավորման գործընթացները։
  • Գնահատել համակարգերի հասանելիության կառավարումը, արտոնյալ իրավունքներով օգտահաշիվների վերահսկումը, փոփոխությունների կառավարումը, տվյալների բազաների անվտանգությունը, գործողությունների գրանցամատյանները (audit trails) և պարտականությունների տարանջատման մեխանիզմները։
  • Գնահատել ՏՏ ենթակառուցվածքների, ցանցերի, տվյալների բազաների, ծրագրային համակարգերի, API-ների և համակարգերի ինտեգրման անվտանգությունն ու վերահսկողական մեխանիզմները։
  • Ուսումնասիրել ծրագրային ապահովման մշակման, թեստավորման, գործարկման և ամբողջական գործընթացների թեստավորման (End-to-End Testing, E2E) վերահսկողական մեխանիզմները։
  • Գնահատել ընկերության գործունեության համապատասխանությունը վարկային տեղեկատվության ոլորտը կարգավորող օրենսդրությանը, անձնական տվյալների պաշտպանության պահանջներին, ներքին քաղաքականություններին և կիրառելի ստանդարտներին։
  • Ուսումնասիրել բիզնեսի անընդհատության ապահովման, արտակարգ իրավիճակներից հետո համակարգերի վերականգնման (Disaster Recovery), տվյալների պահուստային պատճենահանման և միջադեպերի կառավարման վերահսկողական մեխանիզմները։
  • Բացահայտել վերահսկողական համակարգերի թերություններն ու տեխնոլոգիական ռիսկերը, կազմել աուդիտորական հաշվետվություններ, ներկայացնել թերությունների վերացման առաջարկություններ և վերահսկել դրանց իրականացումը։
  • Համագործակցել ՏՏ, տեղեկատվական անվտանգության, տվյալների կառավարման, ռիսկերի կառավարման և համապատասխանության ապահովման ստորաբաժանումների հետ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների, տեղեկատվական համակարգերի, կիբերանվտանգության կամ հարակից ոլորտում (առնվազն բակալավրի աստիճան)։
  • Համապատասխան աշխատանքային փորձ ՏՏ աուդիտի, տեղեկատվական անվտանգության, ՏՏ ռիսկերի կառավարման կամ ֆինանսական ծառայությունների ոլորտում։
  • ՏՏ ընդհանուր վերահսկողական մեխանիզմների (ITGC), ծրագրային համակարգերի վերահսկողական մեխանիզմների, ռիսկերի վրա հիմնված աուդիտի և տվյալների ամբողջականության ապահովման մեխանիզմների իմացություն։
  • Վարկային տեղեկատվության մշակման համակարգերի, տվյալների բազաների, տվյալների մշակման գործընթացների, համակարգերի փոխգործակցության և տեղեկատվական անվտանգության սկզբունքների իմացություն։
  • COBIT, ISO/IEC 27001, NIST ստանդարտների և մոտեցումների, ծրագրային ապահովման մշակման կենսացիկլի (SDLC) և փոփոխությունների կառավարման գործընթացների իմացություն։
  • Տվյալների պաշտպանության, բիզնեսի անընդհատության ապահովման, արտակարգ իրավիճակներից հետո համակարգերի վերականգնման և միջադեպերի կառավարման գործընթացների իմացություն։
  • Վերլուծական մտածողության, փաստաթղթավորման, հաղորդակցման և աուդիտորական հաշվետվությունների կազմման զարգացած հմտություններ։
  • CISA, CIA, CISSP, CRISC կամ ISO/IEC 27001 Lead Auditor մասնագիտական հավաստագրերից որևէ մեկի առկայություն։
  • Վարկային բյուրոներում, բանկերում, ֆինանսական ծառայությունների կամ տվյալների մշակման բարձր պահանջներ ունեցող այլ կարգավորվող ոլորտներում աշխատանքային փորձ։
  • Վարկային տեղեկատվության ոլորտը կարգավորող օրենսդրության, ֆինանսական տվյալների գաղտնիության և կարգավորող պահանջների իմացություն։
  • SQL-ի, աուդիտի նպատակով տվյալների վերլուծության (Audit Analytics), API-ների անվտանգության, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, PHP, .NET/C#, React և Flutter տեխնոլոգիաների իմացություն։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտոր» պաշտոնի անվանումը:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 25 նոյեմբեր 2026թ.

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները ACRA Credit Reporting · 7
Grant Thornton ArmeniaԵրևան

Աուդիտորթարգմանություն

Աուդիտ և հաշվապահական ծառայություններմինչև 30.11.2026EN
Moore ArmeniaԼրիվ դրույքSenior / Ավագ

Ավագ աուդիտորթարգմանություն

Աուդիտ և հաշվապահական ծառայություններEN