ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՂԵԿԱՎԱՐ

Քաղաք
Երևան
Փորձ
առնվազն 5 տարի · Ղեկավար
Վերջնաժամկետ
25.11.2026
Հայտնաբերվել է finjob-ում
07.11.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
22.11.2026 (11 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՂԵԿԱՎԱՐ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ ԵՐԵՎԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-18:00, ընդմիջումը՝ 13։00 – 14։00)

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ղեկավարել Ընկերության ներքին աուդիտի գործառույթը՝ ապահովելով դրա անկախությունը, օբյեկտիվությունը և արդյունավետությունը,
  • Մշակել ռիսկերի վրա հիմնված տարեկան և երկարաժամկետ ներքին աուդիտի ծրագրեր և ապահովել դրանց իրականացումը,
  • Իրականացնել ֆինանսական, գործառնական, համապատասխանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ներքին վերահսկողության համակարգերի աուդիտներ,
  • Ուսումնասիրել Ընկերության գործունեության համապատասխանությունը կիրառելի օրենսդրությանը, ՀՀ Կենտրոնական բանկի պահանջներին և Ընկերության ներքին իրավական ակտերին,
  • Բացահայտել վերահսկողության համակարգերի թերությունները, խախտումները և դրանց արմատական պատճառները, գնահատել հնարավոր ազդեցությունները և ներկայացնել գործնական առաջարկություններ,
  • Պատրաստել և ներկայացնել ներքին աուդիտի հաշվետվություններ՝ ներառելով հիմնական բացահայտումները, ռիսկերը և առաջարկվող ուղղիչ գործողությունները,
  • Ժամանակին տեղեկացնել ղեկավարությանը և իրավասու կառավարման մարմիններին էական ռիսկերի, խախտումների և ներքին վերահսկողության նշանակալի թերությունների վերաբերյալ,
  • Հետևել աուդիտի արդյունքում ներկայացված առաջարկությունների կատարմանը և գնահատել ձեռնարկված ուղղիչ գործողությունների արդյունավետությունը,
  • Համագործակցել արտաքին աուդիտորների, ռիսկերի կառավարման, համապատասխանության և այլ համապատասխան ստորաբաժանումների հետ՝ պահպանելով ներքին աուդիտի անկախությունը,
  • Ապահովել աուդիտային աշխատանքների պատշաճ փաստաթղթավորումը, գաղտնիությունը և համապատասխան աշխատանքային փաստաթղթերի պահպանումը,
  • Հետևել ներքին աուդիտի ոլորտի և կարգավորող պահանջների զարգացումներին և առաջարկել համապատասխան բարելավումներ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Օրենսդրական պահանջների վերլուծության և կիրառման ունակություն,
  • MS Office փաթեթի ծրագրերի լավ իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն, վերլուծական մտածողություն,
  • Առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
  • Անգլերենով ազատ հաղորդակցման (գրավոր և բանավոր) հմտություն։
  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է աուդիտի, ֆինանսների ոլորտում,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ աուդիտի ոլորտում,
  • ՏՏ աուդիտի իրականացման ոլորտում աշխատանքային փորձը կհամարվի որպես առավելություն։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Ներքին աուդիտի ղեկավար» պաշտոնի անվանումը:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 25 նոյեմբեր 2026թ.

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները ACRA Credit Reporting · 7
Grant Thornton ArmeniaԵրևան

Աուդիտորթարգմանություն

Աուդիտ և հաշվապահական ծառայություններմինչև 30.11.2026EN
Moore ArmeniaԼրիվ դրույքSenior / Ավագ

Ավագ աուդիտորթարգմանություն

Աուդիտ և հաշվապահական ծառայություններEN