Անձնական հայտերի կարգավորման բաժնի մասնագետ

Հայտնաբերվել է finjob-ում
10.11.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
21.11.2026 (1 օր առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

Նաիրի Ինշուրանս Ընկերությունը փնտրում է Անձնական հայտերի կարգավորման բաժնի մասնագետի՝ մեր թիմին միանալու և այն էլ ավելի ուժեղ և հաճախորդամետ դարձնելու համար։

Աշխատանքային պարտականություննե

  • Իրականացնել Անձնական հայտերի վարչությանը ներկայացված փաստաթղթերի հավաքագրում, ուսումնասիրություն՝ համագործակցելով Բժիշկ-փորձագետների հետ
  • Իրականացնել Ընկերությանը ներկայացված ապահովագրական հայտերի/դիմումների կարգավորում
  • Իրականացնել Անձնական հայտերի կարգավորմանն առնչվող տեղեկատվության հաշվառում և համապատասխան ծրագրային կցում
  • Դիմումների վճարման հանձնարարականների կազմում և որոշումների ծանուցում։

Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն
  • Արագ սովորելու ունակություն և անընդհատ զարգացման ձգտում
  • Հաղորդակցվելու և հասկանալի արտահայտվելու ունակություն
  • Տեխնիկական հմտությունների /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/ տիրապետում
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն
  • Աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում ու սեղմ ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն
  • Սթրեսակայունություն,ժամանակի կառավարման հմտություն։

Լրացուցիչ տեղեկություն

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել մեզ՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Անձնական հայտերի կարգավորման բաժնի մասնագետ»:

Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Nairi Insurance · 4