Անձնական հայտերի կարգավորման բաժնի մասնագետ
- Обнаружено finjob
- 10.11.2026
- Последнее подтверждение на источнике
- 22.11.2026 (18 ч назад)
Նաիրի Ինշուրանս Ընկերությունը փնտրում է Անձնական հայտերի կարգավորման բաժնի մասնագետի՝ մեր թիմին միանալու և այն էլ ավելի ուժեղ և հաճախորդամետ դարձնելու համար։
Աշխատանքային պարտականություննե
- Իրականացնել Անձնական հայտերի վարչությանը ներկայացված փաստաթղթերի հավաքագրում, ուսումնասիրություն՝ համագործակցելով Բժիշկ-փորձագետների հետ
- Իրականացնել Ընկերությանը ներկայացված ապահովագրական հայտերի/դիմումների կարգավորում
- Իրականացնել Անձնական հայտերի կարգավորմանն առնչվող տեղեկատվության հաշվառում և համապատասխան ծրագրային կցում
- Դիմումների վճարման հանձնարարականների կազմում և որոշումների ծանուցում։
Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ
- Բարձրագույն կրթություն
- Արագ սովորելու ունակություն և անընդհատ զարգացման ձգտում
- Հաղորդակցվելու և հասկանալի արտահայտվելու ունակություն
- Տեխնիկական հմտությունների /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/ տիրապետում
- Ռուսերենի և անգլերենի իմացություն
- Աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում ու սեղմ ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն
- Սթրեսակայունություն,ժամանակի կառավարման հմտություն։
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել մեզ՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Անձնական հայտերի կարգավորման բաժնի մասնագետ»:
Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: