Հաստիքը փակված է (expired: deadline_passed)

Իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 63ՀԾ-28.13-Գ-14) հարկային ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար հարցազրույցի անցկացման վերաբերյալ

Ստորաբաժանում
Իրավաբանական վարչություն
Փորձ
Senior / Ավագ
Հրապարակվել է
13.11.2026
Վերջնաժամկետ
16.11.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.11.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
16.11.2026 (6 օր առաջ)

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 63ՀԾ-28.13-Գ-14) հարկային ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար հարցազրույցի անցկացման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հայտարարում է հարցազրույց՝ իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 63ՀԾ-28.13-Գ-14) հարկային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Հարցազրույցին մասնակցելու համար կարող են դիմել՝

  • Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք
  • Հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող և գործող պատրաստման հավաստագիր ունեցող հարկային ծառայողները
  • Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում անցկացվող դասընթացներում որպես դասախոս ներգրավված և հավաստագիր ստացած հարկային ծառայողները
  • Կարող են դիմել նաև Ուսումնական կենտրոնի կողմից 15.05.2026թ․ դրությամբ գործող վերապատրաստման հավաստագիր ունեցող, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային ծառայողները։

Հարցազրույցի կհրավիրվեն՝

  • հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող և ամենաբարձր միավորներ ունեցող 5 անձինք, որոնք կից ձևաչափով կներկայացնեն հարցազրույցի մասնակցության հայտը,
  • գործող պատրաստման հավաստագիր ունեցող և տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, ինչպես նաև Ուսումնական կենտրոնում որպես դասախոս ներգրավված և հավաստագիր ստացած հարկային ծառայողները, որոնք կից ձևաչափով կներկայացնեն դիմում և դիմումում նշված փաստաթղթերը։
  • Կհրավիրվեն նաև Ուսումնական կենտրոնի կողմից 15.05.2026թ․ դրությամբ գործող վերապատրաստման հավաստագիր ունեցող, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, դիմում և դիմումում նշված պահանջվող փաստաթղթերը ներկայացրած հարկային ծառայողները։

Հարցազրույցի անցկացման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն էլ․ փոստի միջոցով։

Փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով mrcuyt@taxservice.am էլ․փոստին՝ միաժամանակ վերնագրում նշելով թափուր պաշտոնը, ինչպես նաև տվյալ թափուր պաշտոնի ծածկագիրը, որի համար դիմում են:

Փաստաթղթերը ընդունվում են մինչև 2026 թվականի նոյեմբերի 16-ի ժամը 13:00-ն

Հարցազրույցին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն՝ 060 844 617 հեռախոսահամարով։

Նմանատիպ թափուր հաստիքներ

Freedom Finance ArmeniaԵրևանԳրասենյակումԼրիվ դրույքSenior / Ավագ

Ավագ իրավաբան

Ներդրումային ընկերություններմինչև 10.12.2026ENHYRU
INGO ArmeniaԵրևանԼրիվ դրույքSenior / Ավագ

Ավագ իրավաբան

Ապահովագրական ընկերություններHY