Գանձապահ-մենեջեր սկսնակ /Երևան, Վանաձոր և Գուգարք մասնաճյուղեր/

Մասնաճյուղ
Երևան, Վանաձոր և Գուգարք մասնաճյուղեր
Վերջնաժամկետ
31.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (10 ժամ առաջ)

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատատեղի անվանումը

Գանձապահ-մենեջեր սկսնակ

/Երևան, Վանաձոր և Գուգարք մասնաճյուղեր/

Պարտականությունները

  • Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և բանկային գործիքների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրում (ավանդների, վարկերի տոկոսադրույքների, բանկում հաշիվների բացման, վարման, գործող սակագների , հաշվի մնացորդների վերաբերյալ)
  • Հաճախորդի սպասարկում
  • Դրամի հաշվման և ինկասացման գործընթացի իրականացում
  • Թղթադրամների նույնականացում
  • Հաճախորդների բանկային քարտերի սպասարկում Pos-terminal սարքի միջոցով
  • Դրամական փոխանցումների իրականացում
  • Փաստաթղթային և կանխիկ դրամական միջոցների համապատասխանության ստուգման նպատակով` յուրաքանչյուր բանկային օրվա վերջում կատարված դրամարկղային գործառնությունների ստուգում և ամփոփում, այնուհետև հանձնում դրամարկղի վարիչին:

Հիմնական պահանջները

Կրթությունը

Բարձրագույն կրթություն /ցանկալի է տնտեսագիտական/

Մասնագիտական փորձը

Ցանկալի է գանձապահի` նվազագույնը 6ամսվա աշխատանքային փորձ /ցանկալի է ֆինանսաբանկային ոլորտում/

Լեզուների իմացությունը

Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն`/հաղորդակցվելու նպատակով/

Հմտություններ

Կեղծ դրամանիշերի ճանաչում, hամակարգչային հմտություններ` MS Office, տպող և պատճենահանող սարքերի հետ աշխատանքի տիրապետում

Գործարար որակներ

Պատասխանատվության զգացում, զգոնություն, հաղորդակցվելու կարողություն, սպասարկման հմտություն, արագագործություն

Դիմելու կարգ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (նկարով)

cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են

Ընտրության կարգը

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են թեստավորման:

Դիմելու վերջնաժամկետը

31.10.2026թ.

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Unibank · 13