Միջազգային վճարային համակարգերի կանոնների և պահանջների համապատասխանության մասնագետ

Փորձ
առնվազն 3 տարի
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (10 ժամ առաջ)

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն փնտրում է Գործառնական բաժնի մասնագետ, ով ունի միջազգային վճարային համակարգերի (Visa, Mastercard և այլն) հետ աշխատելու փորձ, ծանոթ է դրանց կանոններին, տեխնիկական փաստաթղթերին և պատրաստ է ապահովել Ընկերության ու անդամ բանկերի համապատասխանությունը միջազգային վճարային համակարգերի պահանջներին։

Պարտականություններ

  • Ապահովել միջազգային վճարային համակարգերի (ՄՎՀ) կանոնների և պահանջների համապատասխանությունը՝
  • հավաքագրել և ուսումնասիրել ՄՎՀ-ների տեղեկագրերը (Announcements) և այլ պաշտոնական հրապարակումները,
  • վերլուծել գործող կանոնները և սպասվող փոփոխությունները,
  • անհրաժեշտության դեպքում համագործակցել ծրագրային մատակարարի հետ՝ ապահովելով պահանջվող ծրագրային փոփոխությունների իրականացումը,
  • պատրաստել և անդամ բանկերին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունն ու փաստաթղթերը։
  • Համագործակցել Visa, Mastercard և այլ միջազգային վճարային համակարգերի ներկայացուցիչների հետ։
  • Աշխատել Mastercard Data Integrity հարթակում՝
  • վերահսկել անդամ բանկերի համապատասխանությունը Mastercard վճարային համակարգի պահանջներին,
  • ուսումնասիրել հայտնաբերված խնդիրները, վերլուծել դրանց պատճառները և առաջարկել շտկման մեխանիզմներ,
  • խնդիրների վերաբերյալ ժամանակին տեղեկացնել անդամ բանկերին և Ընկերության համապատասխան ստորաբաժանումներին,
  • վարել ծրագրային մատակարարի պորտալում ներկայացվող հայտերը։
  • Մասնակցել ՄՎՀ-ների կանոնների ներդրման, փոփոխությունների և նոր պահանջների իրականացման գործընթացներին։

Պահանջվող հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Միջազգային վճարային համակարգերի (Visa, Mastercard) կանոնների և փաստաթղթերի իմացություն,
  • Քարտային պրոցեսինգի ոլորտում առնվազն 3 տարի աշխատանքային փորձ,
  • Անգլերեն լեզվի գերազանց իմացություն (փաստաթղթերի ուսումնասիրության և գործնական նամակագրության համար),
  • Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և մանրուքներին ուշադրություն։

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները ArCa (Armenian Card) · 6