Կորպորատիվ հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ

Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
14.10.2026 (4 ч назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

Կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետ

Նաիրի Ինշուրանս Ընկերությունը փնտրում է Կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետի, ով կմիանա մեր թիմին՝ ապահովելու կորպորատիվ հաճախորդների հետ արդյունավետ համագործակցություն և շարունակական աջակցություն։

Աշխատանքային պարտականություններ

  • Ապահովագրական ծառայությունների մատուցման շրջանակներում տարբեր կազմակերպությունների, պետական մարմինների, գերատեսչությունների, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարների,աշխատակիցների և այլ մարմինների հետ իրականացնել ապահովագրական պայմանագրերի սպասարկում
  • Շարունակական աշխատել առկա հաճախորդների հետ, ապահովել պայմանագրերի վերակնքումները
  • Անհրաժեշտ տվյալները գրանցել Ընկերությունում կիրառվող ավտոմատացված համակարգչային ծրագիր
  • Անմիջական ղեկավարին ներկայացնել ընթացիկ և ապահովագրական գործունեության արդյունավետության բարձրացման և կանոնակարգման առաջարկներ
  • Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները
  • Իրականացնել հաճախորդների հետ առաջացած խնդրահարույց իրավիճակների շտկում։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք
  • Գրագետ խոսք, հաճախորդների հետ աշխատելու ունակություն
  • Հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ
  • Փոփոխություններին հարմարվելու, արագ սովորելու և ընկալելու ունակություն
  • Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում
  • Աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/
  • Աշխատանքային փորձը սպասարկման և ապահովագրության ոլորտում ցանկալի է։

Լրացուցիչ տեղեկություն

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով Կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետ:

Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Похожие вакансии

Все вакансии Nairi Insurance · 4