B2B վաճառքի մասնագետ

Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
14.10.2026 (3 ч назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

Նաիրի Ինշուրանս Ընկերությունը փնտրում է B2B վաճառքների նպատակասլաց ու անընդհատ զարգացման ձգտող մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կաշխատի առկա և պոտենցիալ կորպորատիվ հաճախորդների հետ։

Աշխատանքային պարտականություններ

  • Ապահովագրական ծառայությունների մատուցման ուղղությամբ վարել բանակցություններ՝ տարբեր կազմակերպությունների, պետական մարմինների, գերատեսչությունների, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարների, աշխատակիցների և այլ մարմինների հետ,
  • Իրականացնել Ընկերության ապահովագրական առաջարկների, պոտենցիալ հաճախորդներին ուղղված գրությունների նախապատրաստում և ներկայացում,
  • Ներգրավել նոր հաճախորդներ, վերջիններիս հետ վարել պայմանագրերի կնքման գործընթացը,
  • Առաջարկել նոր պորդուկտներ և այլ հավելյալ/ընդլայնված ծառայություններ առկա հաճախորդներին,
  • Շարունակական աշխատել առկա հաճախորդների հետ, ապահովել պայմանագրերի վերակնքումները,
  • Անմիջական ղեկավարին ներկայացնել ընթացիկ և ապահովագրական գործունեության արդյունավետության բարձրացման և կանոնակարգման առաջարկներ,
  • Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
  • Ապահովագրական գործի, ապահովագրական օրենսդրության իմացությունը ցանկալի է,
  • Բժշկական գիտելիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Գործարար նամակագրության իրականացման ունակություն,
  • Հաճախորդների հետ աշխատելու ունակություն, ճկունություն և վճռականություն,
  • Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և կազմակերպչական ձիրք,

Լրացուցիչ տեղեկություն

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով B2B վաճառքի մասնագետ:

Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Похожие вакансии

Все вакансии Nairi Insurance · 4